Թրամփը միգրանտների զանգվածային արտաքսումներ կսկսի երդմնակալությունից մեկ օր անց. Wall Street Journal
Միջազգային
Թրամփը զանգվածային արտաքսումներ կսկսի իր երդմնակալությունից արդեն մեկ օր անց, գրում է Wall Street Journal-ը։
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ միգրանտների դեմ առաջին լայնածավալ արշավանքները պլանավորվում են հաջորդ շաբաթ Չիկագոյում՝ մոտ 200 ոստիկանների մասնակցությամբ։
Չիկագոն ընտրվել է քաղաքի քաղաքապետ Բրենդոն Ջոնսոնի և Թրամփի բացահայտ առճակատման պատճառով։ Չիկագոյից հետո ռեյդեր կարող են իրականացվել Նյու Յորքում, Լոս Անջելեսում և Բոստոնում, որտեղ ներգաղթի կանոններն ավելի մեղմ են։
Գործողությունը մշակվել է դեռ դեկտեմբերին։ Ըստ WSJ-ի՝ թրամփիստներն արդեն զգուշացրել են Չիկագոյի քաղաքապետին միգրանտներին ապաստանելու դեպքում հնարավոր իրավական գործողությունների մասին։
Նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը խոստացել էր կազմակերպել ԱՄՆ պատմության մեջ արտաքսման ամենամեծ ծրագիրը։ Time-ին տված ապրիլին տված հարցազրույցում նա արտաքսման ենթակա միգրանտների թիվը գնահատել է 15-ից 20 միլիոն: