Մինչև փետրվարի մեկը Նիկոլ Փաշինյանը պարտավոր է իր դիրքորոշումը հայտնել․ Արշակ Սարգսյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի գրառումը․
«Մինչև փետրվարի մեկը Նիկոլ Փաշինյանը պարտավոր է տրանսպորտի թանկացման վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել՝ կողմ է տրանսպորտի թանկացմանը, թե՞ ոչ։
Առաջին հայացքից իհարկե կողմ է թանկացմանը, քանի որ ՔՊ-ի գլխավոր պատասխանատուն է, իսկ Ավինյանը՝ ՔՊ վարչության անդամ։
Բայց իր մանիպուլացիաներին քաջատեղյակ լինելով՝ պնդում եմ, որ պետք է հստակ դիրքորոշում հայտնի. այո՝ կողմ է կամ ոչ՝ դեմ է….
Խնդրում եմ սա ուղարկեք իրեն, եթե կարող եք, քանի որ երկար ժամանակ է՝ այս հարթակով նա ինձ արգելափակել է»։