ԳԱՐԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ
Սպորտ
Գարիկ Մելքոնյանը դարձել է Թուրինում ընթացող Համաշխարհային համալսարանական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր։ Նա ելույթ է ունեցել պարադահուկավազքի 10 կմ մրցատարածությունում։ Հաղթողի կոչումը նվաճել է գերմանացի Մարկո Մայերը, իսկ արծաթե մեդալակիր դարձել է ղազախ Դենիս Զինովը։ Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են 9 մարզիկներ, որոնք հանդես կգան գեշասահք, սնոուբորդ, լեռնադահուկային սպորտ, դահուկավազք և պարադահուկավազք մարզաձևերում։ Ուսանողական խաղերին այս տարի 55 երկրի 3000 մարզիկներ են մասնակցում։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ