Բիլ Գեյթսն ու Դոնալդ Թրամփը ընթրիք են ունեցել
Միջազգային
Ամերիկացի միլիարդատեր Բիլ Գեյթսը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է համաշխարհային առողջապահական խնդիրները։ Այս մասին նա խոսել է The Wall Street Journal-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ մոտ երկու շաբաթ առաջ տեղի է ունեցել «երկար և իրականում բավականին հետաքրքրաշարժ ընթրիք»։ Հանդիպումը տեւել է մոտ երեք ժամ։
Այդ ընթացքում Գեյթսն ու Թրամփը քննարկել են մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) դեղամիջոցի մշակման հարցը: Միլիարդատերը բացատրել է, որ կորոնավիրուսային համաճարակի ժամանակ Թրամփը արագացրել է նորարարական պատվաստանյութերի ներդրումը։
«Ուստի ես հարցրեցի, թե արդյոք մենք կարող ենք նույն բանն անել այստեղ, և կարծում եմ, որ մենք երկուսս էլ ոգևորված էինք», - ասել է Գեյթսը:
Նրանք նաև քննարկել են պոլիոմելիտի դեմ պայքարի ջանքերը: Գեյթսն ասել է, որ տպավորված է Թրամփի հետաքրքրությամբ համաշխարհային առողջապահական խնդիրների նկատմամբ: