Պատրաստ ենք պետական ռեսուրսների դեմ պայքարին․Հայտնի է, որ կուսակցությունով է առաջադրվելու Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը
Ներքաղաքական
Դեռեւս նախորդ տարվա դեկտերմբերի 12-ի Կառավարության նիստում որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին», որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի փետրվարի 20-ից։ Սա նշանակում է, որ Գյումրիում արտահերթ ընտրություններ հավանաբար կանցկացվեն մարտի կեսերին՝ մարտի 16-ին, 23-ին կամ 30-ին՝ կիրակի օրը:
Հայտնի է, որ Գյումրիի արտահերթ ընտրություններին մասնակցել է նաեւ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով ի դեպ գյումրեցիների շրջանում հարցումների արդյունքներով այս պահին միակ ֆավորիտ թեկնածուն է։
Սակայն, ակնհայտ է, որ իշխանությունը ամեն գնով փորձելու պահել քաղաքապետի աթոռը, ինչպես է նախկին քաղաքապետը պատկերացնում այս պայմաններում հաղթանակ գրանցել, ինչպես նաեւ ի վերջո, որ կուսակցությունով է առաջադրվելու հարցերը ուղղել ենք անձամբ Վարդան Ղուասյանին, ով նախ անդրադարձավ իշխանությունների կողմից հնարավոր վարչական ռեսուրսի կիրառմանը․
-Իշխանությունները հայտարարում են, որ գնալու են թափանցիկ, դեմոկրատական ընտրությունների, եթե դավաճնեն իրենց սկզբունքներին, ուրեմն՝ թող լինեն, թող իրենք էլ խայտառակվեն։ Չնայած 1996թ․-ին՝ Լեվոն Տեր-Պետրոսյանի, Վանո Սիրադեղյանի օրոք մենք հաղթեցինք ԵԿՄ հրամանատար, երջանկահիշատակ Միքայել Վարդանյանին, թող լույս իջնի իր շիրիմին։ Բայց իրենք չթողեցին, որ մենք անցնեինք, արկղերը փոխեցին։ Այսինքն մենք դեռ այդ տարիներից ենք պատրաստ եղել պետական ռեսուրսների դեմ պայքարել։ Հիմա առաջիկա ընտրություններին էլ կապրենք՝ կտեսնենք, թե ով ինչ կանի։ Եթե փորձեն դիմել այլ քայլերի, ապա իրենց ներկայիս պլինտուսից ցածր վարկանիշը էլ ավելի կցածրանա, կապրենք՝ կտեսնենք։
-Հայտնի՞ է, թե որ կուսակցությունով եք Դուք առաջադրվելու։
-Այո, «Կոմունիստական» կուսակցությունով։