Ռուսական զորքերը փաստացի մտել են Պոկրովսկ. Ուկրաինական պատգամավոր
Միջազգային
Ռուսական զորքերը փաստացի մտել են Պոկրովսկ: Նման հայտարարություն է արել ուկրաինական Ռադայի պատգամավոր Մարյանա Բեզուգլայան:
Ավելի ուշ նա հրապարակեց մեկ այլ մեկնաբանություն, որտեղից կարելի է եզրակացնել, որ Պոկրովսկը նկատի է ունեցել որպես խոշոր ագլոմերացիա։
Լուրը մեկնաբանել է Ուկրաինայի զինված ուժերի հայտնի սպա Ս.Բունյատովը. «Ռուսները մտան Պոկրովսկ, թե` ոչ, իրականում նշանակություն չունի: Նրանք նաեւ Սելիդովո չմտան մինչև վերջ, բայց գրավեցին քաղաքը...
Մենք սովոր ենք կառչել լրատվամիջոցներից, բայց դա մարտավարության և ռազմավարության հետ կապ չունի։
Կորցնում ենք քաղաքն այն պահին, երբ ռուսները շրջանցում են այն»։
Իրանակությունն այն է, որ ռուսական ուժերն այս պահին արդեն քաղաքի արեւելքից եւ արեւմուտքից շրջանցում են այն: Բավական է վերցնեն արեւմտւոն ուղիներից մեկը եւս` Դնեպրոպետրովսկ տանող հիմնական մայրուղին, որ Պակրովսկի թեման դառնա վերջնականապես լուծված:

