UFC-ի թեթև քաշային կարգի տիտղոսի նոր հավակնորդ, բրազիլացի մարտիկ Ռենատո Մոյկանոն, որը գոտու մենամարտում փոխարինել է Արման Ծառուկյանին, դեկտեմբերի 28-ին տված հարցազրույցում ուշագրավ հայտարարություն էր արել, հաղորդում է RINGSIDE24-ը:
«Ես Մախաչևի տեխնիկային պատասխանելու միջոցներ ունեմ, գիտեմ, թե նա ինչ է անելու։ Նրան հաղթելը ժամանակի հարց է։ Ես գիտեմ, որ մարդիկ ինձ չեն հավատում, բայց ես չեմ անհանգստանում:
Հունվարի 19-ին իմ մրցակիցը Դարիուշը չի լինի. ես կպայքարեմ գոտու համար, որովհետև Ծառուկյանին կհանեն պայքարից: Դրա համար են մեզ հիմնական քարտում դրել: Ես պատրաստ եմ»,- ասել է Մոյկանոն Show Me The Money յութուբյան ալիքին:
Մարզաձեւի երկրպագուների մոտ կասկածի տեղիք էր տվել` ինչպես այդքան սպասված մենամարտից ժամեր առաջ կարող էր հայ մարզիկը վնասվածք ստանալ ու հրաժարվել պայքարից։ Մոյկանոյի այս հարցազրույցի վերհանումից հետո, իհարկե, կասկածները ավելի հիմնավոր են դառնում։ Դիտավորություն կա՞ արդյոք տեղի ունեցածում, հայտնի չէ.Ամեն դեպքում` մեծ սպորտ, մեծ գումարներ, մեծ խաղեր...
Իսլամ Մախաչևը հունվարի 19-ին Լոս Անջելեսում տիտղոսը կփորձի պաշտպանել Մոյկանոյի դեմ մենամարտում: