Հստակ ազդանշան բոլոր ագրեսորներին, որ կողմերից մեկի վրա հարձակումը կառաջացնի համապատասխան պատասխան. Իրանցի փորձագետը` ՌԴ-Իրան ռազմավարական համաձայնագրի մասին
Միջազգային
Իրանցի փորձագետ Հայալ Մուազզին, մեկնաբանելոց ՌԴ-Իրան ռազմավարական համաձայնագիրը, այս կարծիքն է հայտնել.
«Համաձայնագիրը կարևոր քայլ է երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ՝ ընդգրկելով առանցքային ոլորտները՝ էներգետիկա, տրանսպորտ, տնտեսություն և անվտանգություն։ Այն ոչ միայն նոր հնարավորություններ է բացում Իրանի և Ռուսաստանի համար, այլև էական դեր է խաղում բազմաբևեռ աշխարհի ձևավորման գործում։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համաձայնագրի 3-րդ հոդվածին, որն ընդգծում է կողմերի ինքնիշխանությունը պաշտպանելու հանձնառությունը։ Այս կետը դարձավ հստակ ազդանշան բոլոր ագրեսորներին, որ կողմերից մեկի վրա հարձակումը կառաջացնի համապատասխան պատասխան։ Սա կարևոր ներդրում է տարածաշրջանային և գլոբալ կայունության ապահովման գործում»։