Քննիչից մինչև դատավոր ու դրանց վերևից զանգողնե՛ր, դուք ո´չ պատիվ ունեք, ո´չ էլ մարդամեջ հայտնվելու բարոյական իրավունք. Աբրահամյան
Ներքաղաքական
«Այն «դատավարությունը», որը տեղի է ունենում Բաքվում, սպասելի սցենարով է զարգանում: Կեղծիքներ, շինծու վկայություններ, մեղադրանք` շատ կանխատեսելի վիճակներ: Զուգահեռ իրականությունում փաշինյանական դատաիրավական համակարգն է, որի թիրախը քաղաքական ընդդիմախոսներից, քաղբանտարկյալներից բացի` մեր նահատակված հերոսների ծնողներն են: Մյուս կողմից` ինչի՞ց զարմանանք: Նույն ռեժիմը Եռաբլուրում զոհվածների ծնողներին էր քաշքշում և ոստիկանական բաժանմունքներ քարշ տալիս, նույն ձևով էլ մեղադրական վճիռ է արձակելու: Օրը ցերեկով ընդդիմադիր պատգամավոր են քաշքշում 20-30 հոգով, հարվածում, հայհոյում ու ոչ մի բան, իսկ զոհվածի հոր` Գարիկ Գալեյանին, նախ ներքաշում են սադրանքի մեջ, իսկ հետո էլ մեղավոր կարգում: Քննիչից մինչև դատավոր ու դրանց վերևից զանգողներ` դուք ո´չ պատիվ ունեք, ո´չ արժանապատվություն, ո´չ էլ մարդամեջ հայտնվելու բարոյական իրավունք: Գարիկը պինդ է` սա էլ կտանի, դա չէ խնդիրը: Սակայն, սա միայն Գարիկի ու նրա ընտանիքի խնդիրը չէ, բոլորիս պարտքն է` արմատախիլ անելու այն չարիքը, որը մեր երկիրը հասցրել է արժեհամակարգային և բարոյականության զրոյական վիճակին», - գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ: