Ինչով կավարտվի Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ է» արշավը
Ներքաղաքական
Թե ինչով կավարտվի Նիկոլ Փաշինյանի հետ կառավարական առանձնատանն ապրող Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ է» արշավը, հուշում է վերջինիս նախորդ նախաձեռնությունը:
Աննա Հակոբյանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նրա նախորդ եւ միակ նախաձեռնությունը եղել է «Կանայք հանուն խաղաղության» արշավը: Եվ ի՞նչ կատարվեց: Կատարվեց այն, որ դեռ սաղմնային փուլում «Կանայք հանուն խաղաղության» արշավը տապալվեց: Սա մենք չենք ասում, հենց ինքը՝ Աննա Հակոբյանն է ասել իր ծավալուն հոդվածում եւ «մունաթ» է եկել, որ արշավը հանդիպեց ՝ «հայ կանանց մեռելային լռությանը»: Այնպես որ, չի բացառվում, որ վաղն էլ Աննա Հակոբյանը հայտարարի, որ «Կրթվելը նորաձեւ է» արշավն է տապալվել՝ հանդիպելով մարտնչող տգիտությանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ