ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հույս ընդհանրապես կա՞
Ներքաղաքական
Արդյոք Եվրամիությանն անդամակցելու գործընթացը նախանշող օրենքի նախագծի ընդունումը կարող է ենթադրել, որ ինչ-որ մի օր ԵՄ-ի հետ վիզաների ազատականացում տեղի կունենա, ՀՀ Ներքին գործերի նախարար ԱՐՓԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԸ հարցին զգույշ մոտեցավ՝ միայն նշելով, որ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը խոսակցության մակարդակից տեղափոխվել է գործնական փուլ:
- Գարնանը եվրոպական կողմը կփոխանցի գործողությունների ծրագիրը։ ԵՄ-ն առաջադրում է իր պահանջներն ու պայմանները, որոնք կենսագործելու պայմաններում պետությունը խոսակցությունը կարող է տեղափոխել դեպի ավելի վերջնակետային մակարդակ։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ