Սկսել են նոր թափով «բոչկա գլորել» Ալենի ուղղությամբ. ԲԱՄԲԱՍԱՆՔ

2025 թվականի մեկնարկը բարի չէր ՔՊ-ի համար: Մի խումբ կարկառուն ՔՊ-ականներ սկսել են ատամ ցույց տալ իրար դեմ, ու դա անում են անթաքույց՝ հենց «շեֆի» ներկայությամբ։ Ասում են՝ ՔՊ կուսակցության վերջի նիստի ընթացքում Անդրանիկ Քոչարյանի թեւը պահող պատգամավորները սկսել են նոր թափով «բոչկա գլորել» ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղղությամբ։ Թե բա՝ նա շատ է հղփացել, ԱԺ-ում իրեն հավատարիմ կենդանի «ժուչոկներ է» դրել ու օր չկա, որ մեկի դեմ դավեր չնյութվի՝ հենց Ալենի բարձր հովանու ներքո։ Ըստ նույն շշուկների, Նիկոլը լուռ լսել է ու առանց առանձնակի ռեակցիայի՝ հոնքերը կիտած հեռացել է: