ԿԱՅԱՑԵԼ Է ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՈՒ ԻՍԼԱՄ ՄԱԽԱՉԵՎԻ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՄԵՆԱՄԱՐՏԸ

Կայացել է ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ու ԻՍԼԱՄ ՄԱԽԱՉԵՎԻ հայացքների մենամարտը, որից հետո մարտիկները պատասխանել են լրագրողների հարցերին։ «Եկել եմ այստեղ, որ նվաճեմ չեմպիոնական գոտին։ Գիտեմ, որ աշխարհի լավագույն մարտիկներից մեկն եմ։ Վստահ եմ, ամեն ինչով գերազանցում եմ Իսլամին, այդ պատճառով էլ չեմպիոնական մենամարտի հնարավորություն եմ ստացել», ֊ասել է հայազգի պրոֆեսիոնալ մարզիկ, UFC մարտիկ Արման Ծառուկյանը մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ հունվարի 19֊ին Լոս Անջելեսում կկայանա Մախաչևի ու թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանի մենամարտը։
Օրեր առաջ Արմանը խոսել էր մենամարտի մասին.
- «Ինձ Լոս Անջելեսում ընդունեցին այնպես, կարծես ես տանն եմ մենամարտելու։ Շատ հայեր կգան, դիտելու այս մենամարտը։ Այս անգամ ես փորձելու եմ լսել իմ օգնականների խորհուրդները, չնայած սիրում եմ ամեն ինչ հակառակն անել։ Այժմ ճնշում չեմ զգում, իմ նպատակն է չեմպիոն դառնալը։ Վստահ եմ, որ Մախաչևի հետ մեր երկրորդ մենամարտը լավագույններից է լինելու թեթևքաշայինների պատմության մեջ։ Այն դիտելու են և հիշելու նաև 10 տարի հետո», ֊նշել է հայ մարտիկը։
Սպասենք Արմանի փայլուն հաղթանակին։
Ներկայացրեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ



