Մեծ Բրիտանիան ցանկանում է գլխավորել Ֆրանսիայի հետ առաջարկվող համատեղ առաքելությունը՝ հակամարտության ավարտից հետո Ուկրաինա «խաղաղապահ ուժեր» ուղարկելու համար, գրում է Telegraph թերթը՝ հղում անելով բրիտանական բարձրաստիճան զինվորական աղբյուրին։
Հրապարակումն ավելի վաղ հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ղեկավարները գաղտնի քննարկում են հակամարտության ավարտից հետո Ուկրաինա համատեղ «խաղաղապահ ուժեր» ուղարկելու հարցը։
«Բրիտանական զորքերը կարող են և կգլխավորեն խաղաղապահ առաքելություն Ուկրաինայում»,- գրում է հրատարակությունը։
Աղբյուրի համաձայն, Լոնդոնը բավականաչափ ուժեղ դիրքերում է, որ կարող է գլխավորել առաքելությունը, եթե այն կայանա: Աղբյուրը, սակայն, շեշտել է, որ մինչ նման տեղակայման հարցը քննարկվում էր, «խորը ռազմական պլանավորում» դեռ չի ձեռնարկվել»։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայում ռազմական կոնտինգենտի տեղակայման նախաձեռնությունը, դրա հնարավոր ընդլայնումը և այլ երկրների ներգրավվածությունը։