Դոնալդ Թրամփը Հոլիվուդում հատուկ դեսպաններ է նշանակել Մել Գիբսոնին, Ջոն Վոյթին և Սիլվեստր Ստալոնեին՝ խոստանալով Հոլիվուդը բերել «խավարից լույս»։
Այս մասին նա գրել է իր Truth սոցիալական ցանցում, հայտնում է Fox-ը։
«Այս երեք շատ տաղանդավոր մարդիկ կլինեն իմ աչքերն ու ականջները, և ես կանեմ այն, ինչ նրանք առաջարկեն: Դա, ինչպես հենց Ամերիկայի Միացյալ Նահանգները, նորից կլինի Հոլիվուդի ոսկե դարը»,— հավելել է Թրամփը։