«Հրապարակ». Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի «սեւ ցուցակում»
Մամուլի տեսություն
«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի պահապան հրեշտակի դերը կատարող, նրան ջուր հասցնող, նրա շիշը բռնող Հայկ Սարգսյանը, որն այժմ ՔՊ խմբակցության պատգամավոր է, մի միջադեպից հետո հայտնվել է Փաշինյանի սեւ ցուցակում: Խոսքը ՔՊ կուսակցական ակտիվի նիստում անտառահատումների մասին Հայկ Սարգսյանի զեկույցի եւ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանի միջեւ ընդհարման մասին է, որի թեման եղել են Տավուշի անտառները: Այդ բախումից հետո Փաշինյանը հանձնարարել է պարզել Հայկ Սարգսյանի հետաքրքրությունների մոտիվացիան:
Ուշագրավ է, որ երեքշաբթի օրը անտառահատումների թեման քննարկվել է նաեւ կուսակցության վարչության նիստին, սակայն հրավիրվել են միայն Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ու Հայկ Ղալումյանը, իսկ անտառահատումների մասին բարձրաձայնող Հայկ Սարգսյանին չեն կանչել: Ինչը նշանակում է, որ մարզպետն ու նախարարը Փաշինյանի իմացությամբ են գործում եւ դրա համար էլ փորձում են ծածկադմփոց անել անտառների վիճակը։