ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ԿԱՐԵՎՈՐ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Սպորտ
Հունվարի 16֊ին, «Դալմա Գարդեն Մոլ» ում կայացավ Չեմպիոնների գիշեր IBA պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի մասնակից մարզիկների կշռման և հայացքների փոխանակման հանդիսավոր արարողությունը։ Երեկոյի ընթացքում երկրպագուները հնարավորություն ունեցան մոտիկից ծանոթանալ հայ և արտասահմանցի կաշվե ձեռնոցի մարտիկների հետ։ Մենամարտերը կկայանան հունվարի 17֊ին, ժամը 18։00֊ից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մենամարտեր կունենան Փարիզի ՕԽ մասնակից Դավիթ Չալոյանը, Եվրոպայի գավաթակիր Նարեկ Մանասյանը, Արթուր Բազեյանը, Գուրգեն Մադոյանը, Արարատ Հարությունյանը, Կարեն Տոնականյանը։ Սպասենք մեր մարզիկների փառահեղ հաղթանակներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ





