Աստծո պատժից Ձեզ չի փրկի ո՛չ փողը, ո՛չ փառքը , ո՛չ ծանոթ-բարեկամը, սթափվեք արյամբ հարստացած էլիտաներ. Աստղահոգեբան
Աստղագուշակ«Երկրագունդը տնքում է ցավերից, արյունից, մահերից, Աստված բոլորիս դրել է մի մաղի մեջ ու այդ մաղը մոտենում է դեպի Երեւան: Այն ինչ կատարվեց Ամերիկայում դա դեռ սկիզբն է, չորս տարերքները` օդ, ջուր, կրակ, հող, սկսել են իրենց ափերից դուրս գալ ամբողջ աշխարհում: Ողբերգությունները հենց այս բնական տարերքների միջոցներով են լինելու աշխարհի տարբեր հատվածներում: Հայաստանը հողի տարերքի տակ է, ինչ նշանակում է երկրաշարժ, փլուզում»,-անդրադառնալով սպասովող իրադարձություններին ասաց աստղահոգեբան Լյուսյա Հակոբյանը, ընդգծելով.
-Կրակի քուլաները, ավերածությունները, ջրհեղեղները կխժռեն բոլոր անաստվածներին, թող զգուշանան այն հարուստները, որոնք արյամբ են հարստացել, որովհետեւ նրանք կորցնելու են ամեն ինչ, ոչ միայն նութական, այլ մարդկային պատիժներ են սպասում արյամբ, ուրիշներին ցավ պատճառելով բարձունքի հասած էլիտաներին: Տարին դաժան հատուցում է խոստանում ավանտյուրիստներին, խաբեբաներին, անմեղ մարդկանց ցավացնողներին, ընտանիք քանդողներին, Աստծո պատժից Ձեզ չի փրկի ո՛չ փողը, ո՛չ փառքը , ո՛չ ծանոթ-բարեկամը, սթափվեք: Հայաստանը գտնվում է եռացող կաթսայի մեջ, եթե չապաշխարհեք, ապա հատուցումը չափազանց դաժան է լինելու: