Արդյոք ապահովված են Սյունիքի սահմանները․ Պապիկյանը պատասխանել է հարցին
Հասարակություն
ՀՀ սահմանների ապահովությունը մենք պետք է երաշխավորենք մեր վարած բալանսավորված քաղաքականությամբ։ Նորից եմ կրկնում, որ բեռը դնել միայն զինված ուժերի կամ միայն մեկ գործընկերոջ վրա, լուծումների չի բերի։
Մեր երկրի առջև ծառացած խնդիրները պետք է լուծենք երկխոսությամբ։ Հռետորաբանությունը հռետորաբանություն, բայց ցանկացած ագրեսիայի համար պետք են հիմքեր, իսկ ես՝ որպես ՀՀ պաշտպանության նախարար, հիմքեր չեմ տեսնում, որ տարածաշրջանը էսկալացվի։ Այս մասին մամուլի ասուլիսին նշել է Պապիկյանը՝ պատախանելով հարցին՝ թե արդյոք ապահովված է Սյունիքի սահմանները։
ՀՀ պաշտպանության նախարարն ասաց, թե Ալիևի հնչեցրած բոլոր հարցերն ունեն իրենց պատասխանները և լուծումները դրանց մի մասը նրանց փոխանցվել է, կա երկխոսություն և յուրաքանչյուր հարցով հայաստանը պատրաստ է ներկայացնել առաջարկները։
«Մեր տարածաշրջանը հեշտ ժամանակներ չի ապրում, բայց միևնույն ժամանակ ես տեսնում եմ, որ առկա խնդիրները հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով»,-ասել է նախարարը: