Չի բացառվում. Լևոն Զուրաբյանը` 2026-ի ընտրություններին ՀԱԿ–ի և Հայկ Մարությանի հնարավոր կոալիցիայի մասին (hayastan.news)
Ներքաղաքական
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր հանրային տրանսպորտի թանկացման դեմ ակցիա էր իրականացնում, որին ներկա էր նաև ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը.
Ակցիային միանալու վերաբերյալ Լևոն Զուրաբյանն ասաց. «Հայկ Մարությանը ոչ կուսակցական արշավ է անում, դրա համար ես եկել եմ որպես անհատ, բայց վստահ եմ, որ մեր կուսակցության բազմաթիվ անդամներ նույն կարծիքն ունեն: Հնարավոր է` մենք նաև կուսակցությամբ որոշում ընդունենք»։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ 2026 թվականի ընտրություններին ՀԱԿ–ը միանա Հայկ Մարությանին, Լևոն Զուրաբյանն ասաց.«Չի բացառվում, կոնսոլիդացիան լավ գաղափար է»:
Աղբյուրը՝ hayastan.news