ՖՈՏՈ. «Մամ ջան, uիրուն աղջիկներին ասում են «uեքսի», քեզ էլ աuել են «uեքս-uիմվոլ». Լիլիթ Կարապետյանի nրդու արձագանքը մայրիկի մասին Ժամանակն է ձեզ բոլորիդ այս մասին տեղեկացնելու. Տաթեւ Արցախը փակագծեր է բացում Ընդլայնվել է առողջապահության և կրթության գծով փոխհատուցվող սոցիալական ծախսերի շրջանակը․ ՊԵԿ Շոլցը խոստացել է աջակցել Ուկրաինային «այնքան, որքան անհրաժեշտ է» Ռուսաստանում զգուշացրել են խարդախության նոր մեթոդի մասին «Կրասնոդարը» բաց կթողնի Սպերցյանի անգլիական ակումբի.Ինչ պայմաններ է դրել ռուսական ակումբը Աֆղանստանում արգելվել է հեռուստատեսությամբ քաղաքական հաղորդումների հեռարձակումը Ինչու Թրամփն այդպես ստորացրեց Եվրոպային Ինչու են հայ բլոգերին ցանկանում հանձնել Ադրբեջանին Սաուդյան Արաբիան համաձայնել է ընդունել Պուտին-Թրամփ հանդիպումը

Նիկոլի կառավարության համար գոյություն ունի երեք մակարդակի ՍՈՒՏ. Արտակ Զաքարյան

1. Օպերատիվ ստեր- դրանք տարբեր թեմաների վերաբերյալ ընթացիկ «կռուտիտներն» են: Այդ ստերի նպատակը հասարակությանը կարճաժամկետ մոլորության ու հնչեցված հարցերի վերաբերյալ հեշտ հավատացող ու երկար չմտածող մարդկանց խաբելն է: Օրինակ՝ «կարմիր գծերը հանելու ենք», «ասֆալտը լավն է դրա համար վթարները շատ են», «անկանխիկ վճարները նշանակում է թոշակների բարձրացում», «կորոնավիրուսը ստից բան է և պինցետով են բուժում», «Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք է», «պատերազմը չենք կանգնեցրել, որ չասեն դավաճան», «Արցախը նախկիններն են հանձնել», «բանակում զենք չկար», «Արցախում նախագահի փոփոխության պատճառով եղավ բռնի տեղահանությունը» և հարյուրավոր նմանատիպ ստեր:

 

2. Ստերի հաջորդ մակարդակը տակտիկական մակարդակն է: 

Տակտիկական ստերի նպատակը հասարակությանը երկարաժամկետ սպասողական վիճակի մեջ դնելն ու նրանց էմոցիոնալ, բարոյական ու հանրային աջակցությունը կորզելն է՝ հանուն իշխանության պահպանման: Տակտիկական ստերի մեջ են մտնում օրինակ՝ «ապագա կա», «ձգտում ենք կայուն խաղաղության», «սահմանազատումը ամրապնդում է ՀՀ սահմանների անվտանգությունը», «Կոմունիկացիաները բացվելու են և ադրբեջանցիների հետ առևտուր ենք անելու», «Սահմանադրությունը փոխելու ենք, բայց ոչ Ադրբեջանի պահանջով», «Հայաստանը չունի կադաստրի քարտեզ», «նախկինները 30 տարի բանակցել են Արցախը հանձնելու մասին», «թալանը հետ ենք բերելու» և տասնյակ այլ նմանատիպ ստեր:

 

3. Կա նաև ստերի բարձր մակարդակը, որ կոչվում է ստրատեգիական սուտ: Եթե օպերատիվ ու տակտիկական ստերը ներքին լսարանների համար են, և լուծում են ժողովրդին անընդհատ խաբված պահելու հարցը, ապա ստրատեգիական ստերը էական վնաս են հասցրել և հասցնելու Արցախին ու Հայաստանի Հանրապետությանը: Նիկոլի կառավարության ստրատեգիական ստերից են՝ «ՌԴ հետ ռազմավարական հարաբերությունները երբեք այսքան փայլուն չեն եղել», «Արևմուտքը թույլ չի տա Արցախի էթնիկ զտումներ», «ԵՄ դիտորդներն ապահովում են ՀՀ սահմանների անվտանգությունը», «դիմել ենք ՀԱՊԿ-ին՝ չեն օգնել», «Հայաստանը պատրաստ է սկսել ԵՄ հետ անդամության գործընթաց», «Հայաստանը պատրաստ է դառնալ խաղաղության խաչմերուկ» և այլն: 

 

Ստրատեգիական ստերը երեկ համալրվեց ևս մեկ գործընթացով՝ ստորագրելով հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթուղթը: Ինքնին փաստաթուղթը հայ-ամերիկյան հարաբերությունների տեսանյունից նորմալ երևույթ է, սակայն խնդիրն այն է, որ Նիկոլի կառավարությունն այն ուռճեցնում է՝ դարձնելով ստրատեգիական հերթական սուտը: Փաստաթի հրապարակված տեքստը չի նախատեսում ամերիկյան անվերապահ աջակցություն ՀՀ դեմ ռազմական ագրեսիայի դեպքում: Չի նախատեսում ՀՀ շահերի և նախաձեռնություններին ԱՄՆ աջակցություն միջազգային կառեւյցներում: Չի նախատեսում ռազմա-տեխնիկական կամ ռազմաքաղաքական համագործակցության որևէ նոր գործընթաց: 

 

Տնտեսական, հումանիտար, մարդու իրավունքների ու ժողովրդավարության զարգացման իմաստով հիմնականում վերաարձանագրվել է այն, ինչ Սերժ Սարգսյանի ժամանակ եղել է հայ-ամերիկյան՝ իրականում շատ արդյունավետ հարաբերությունների օրակարգում:

 

ԱՄՆ հետ միջուկային համագործակցության մասում ձևակերպումներն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ: 

 

Տարածաշրջանային համագործակցության թեմաները ՀՀ ապագայի համար էլ ավելի խնդրահարույց են՝ ՌԴ-Իրան սպասվող նոր փաստաթղթի, Իրանի շուրջ առկա խնդիրների, ինչպես նաև տարածաշրջանում Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ակտիվ դերակատարության իմաստով: Փաստաթղթից պարզ չէ, թե ո՞րն է այդտեղ լինելու հայկական շահը: Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցին, ապա ո՛չ ԱՄՆ, ո՛չ ՌԴ-ն, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ էլ Իրանը երբեք այդ հարցը չեն վիճարկել ու այն ճանաչվել է դեռևս 1992թ-ից: 

 

Աջակցությունը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին բոլոր երկրներն են հայտարարում, բայց առնվազն հայտարարող երկրների շատ կարևոր հատվածն ունեն միմյանց հետ կոշտ հակասություններ և տարբերվող շահեր: Հետևաբար՝ արդյո՞ք Նիկոլի կառավարությունը, աշխարհաքաղաքական հակասությունների վրա կառուցված հերթական ստրատեգիական սուտը չի հորինել՝ հանուն իրենց էժանագին PR-ի, և նոր ծուղակ չի նախատեսել Հայաստանի վաղվա օրվա համար:






ՖՈՏՈ. «Մամ ջան, uիրուն աղջիկներին ասում են «uեքսի», քեզ էլ աuել են «uեքս-uիմվոլ». Լիլիթ Կարապետյանի nրդու արձագանքը մայրիկի մասինԺամանակն է ձեզ բոլորիդ այս մասին տեղեկացնելու. Տաթեւ Արցախը փակագծեր է բացումԸնդլայնվել է առողջապահության և կրթության գծով փոխհատուցվող սոցիալական ծախսերի շրջանակը․ ՊԵԿՇոլցը խոստացել է աջակցել Ուկրաինային «այնքան, որքան անհրաժեշտ է»Ռուսաստանում զգուշացրել են խարդախության նոր մեթոդի մասին«Կրասնոդարը» բաց կթողնի Սպերցյանի անգլիական ակումբի.Ինչ պայմաններ է դրել ռուսական ակումբըԱֆղանստանում արգելվել է հեռուստատեսությամբ քաղաքական հաղորդումների հեռարձակումըԻնչու Թրամփն այդպես ստորացրեց ԵվրոպայինԻնչու են հայ բլոգերին ցանկանում հանձնել ԱդրբեջանինՍաուդյան Արաբիան համաձայնել է ընդունել Պուտին-Թրամփ հանդիպումըՓաշինյանն ու Օլաֆ Շոլցը հանդիպել ենԶԼՄ-ները ցանկանում են ինձ և Մասկին գժտեցնել․ ԹրամփԱբխազիայի ընտրությունների երկրորդ փուլի դեպքում Ռուսաստանից դիտորդներ է ակնկալվումԱրևմուտքը վրեժ է լուծում Պուտինից․ ՕրբանԱբխազիայում արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվումՋուր չի լինիԶելենսկին նշել է առանց որ երկրի Ուկրաինայի համար շատ դժվար կլինի գոյատևելՕրվա խորհուրդ. փետրվարի 15Տեսնես ի՞նչ էին զգում իշխող ուժի վերնախավի ներկայացուցիչները, երբ ԱՄՆ փոխնախագահը խոսում էր ժողովրդավարությանը ոչ հարիր պրոցեսների մասին. Տիգրան ԱբրահամյանՏարադրամի փոխարժեքները՝ այսօրվա դրությամբԼույս չի լինելու․ հասցեներԿոնդ․ նոր աղմուկ և հին մեղադրանքներ ԲաքվիցՃակատագրի քարտեզ. Բացահայտեք ձեր ապագայի գաղտնիքըԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Կալիֆոռնիան եթե չի այրվում, ուրեմն հեղեղվում է (Տեսանյութ)Այսօր սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն էԿենդանակերպի 3 նշան, որոնց պետք է զգույշ լինել 2025 թվականի մարտինՄարդ, ով մեծ հեղինակություն է վայելում թե՛ այցելուների, թե՛ կոլեգաների շրջանումԻրանակում ինչու է Զելենսկին մերժել Թրամփին. Ուկրաինական աղբյուրներ«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի երդվյալ կողմնակիցները` մեկը մյուսի ետեւից, հրաժարվում են նրանիցՄյունխենի անվտանգության համաժողովում ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսի ելույթը (ամբողջական տեսանյութը)Ռուսական բանակը Դնեպրոպետրովսկի մարզում սկսել է ակտիվ հարձակումներ գործել ուկրաինական ուժերի վրա (Տեսանյութ)Վենսը հերքել է իրեն վերագրվող միտքը, թե դեռ կան ամերիկյան զորքերն Ուկրաինա բերելու տարբերակ«Հրապարակ». Թաղապետարանների աշխատակիցներին հրահանգվել է՝ չգալ աշխատանքի, նստել ավտոբուս«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի գործընթաց կսկսի«Հրապարակ». Հայաստանի իշխանությունները շարունակում են Ռուսաստանի դեմ քայլեր ձեռնարկել«Փաստ». Գույքահարկով ևս գրպանում են մարդկանց«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը վստահ է՝ Գյումրու ընտրություններում ՔՊ-ն է հաղթելուՄյունխենում Զելենսկին կասկածում են «դոզայի տակ» լրագրողների հետ հանդիպելու մեջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Կրեմլում ամենեւին էլ «հայած յուղի տեղ» չեն ընդունում Թրամփին. Ռուսական աղբյուրՊուտինը «ծանր քաշայինների թիմ» է հավաքում Թրամփի թիմի հետ բանակցությունների համար. BloombergԻվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակը՝ այլասերվածությո՞ւն է, թե՞ արվեստ. ռեժիսորը սահմաններ չի դնումԳործ ունենք բռնապետական, ավտորիտար եվ մեր նկատմամբ թշնամական տրամադրված պետության հետ. Ստեփանյան Կա՞ն Իրանի հարցով ռուս-ամերիկյան պայմանավորվածություններՔաղաքապետարանում հաշվել են՝ հունվարի 1-ից հետո քանի քաղաքացի է տոմսային փաթեթ գնել Պուտինն ու Թրամփը ֆիքսեցին`Ուկրաինայի հարցով պայմանավորվել են բոլորի փոխարենՊուտին-Թրամփ հեռախոսազրույց. փոփոխությունները գալիս են Հայաստան«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս11)Ոնց шպրեմ այսպես, առшնց քեզ․․․ Անդրեի հրապարшկումը՝ Սիրո տոնին Թեկնածուների շքերթը մի այլ կարգի ուրախացրել է Փաշինյանին. ԲԱՄԲԱՍԱՆՔ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top