The American Conservative. ԱՄՆ-ն ձախողեց Ուկրաինայում խաղաղությունը
Միջազգային
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը կարող էր ավարտվել 2022 թվականին, սակայն ԱՄՆ-ը միջամտեց բանակցային գործընթացին և դադարեցրեց այն՝ հօգուտ մարտերը շարունակելու, գրում է The American Conservative-ը։
«Պատերազմն արդարացված լինելու համար ոչ միայն պետք է ունենա արդարացի պատճառ, այլև լինի վերջին միջոցը` բոլոր խաղաղ միջոցները սպառելուց հետո: Սակայն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գրանցված դիվանագիտական զգալի առաջընթացը խրախուսելու փոխարեն՝ Միացյալ Նահանգները խոչընդոտեց դրան, արգելափակեց այն, դադարեցրեց բանակցությունները և ասաց` «ոչ», նշվում է հոդվածում։
Ընդգծվում է, որ խափանված բանակցություններում ներգրավված երկրների բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ հայտարարություններն ապացուցում են, որ ԱՄՆ-ի պատճառով էր, որ հակամարտությունը չավարտվեց 2022 թվականին։