Ուկրաինան և Մոլդովան կարող են անհետանալ. Պատրուշև
Միջազգային
ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամ և ՌԴ նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում չի բացառում, որ Քիշնևի հակառուսական քաղաքականությունը կհանգեցնի նրան, որ Մոլդովան դառնա այլ երկրի մաս կամ դադարի գոյություն ունենալ։
«Ես չեմ բացառում, որ Քիշնևի ագրեսիվ հակառուսական քաղաքականությունը կհանգեցնի նրան, որ Մոլդովան կա՛մ կդառնա մեկ այլ պետության մաս, կա՛մ ընդհանրապես կդադարի գոյություն ունենալ»,- ասել է Պատրուշևը։
Նա որպես օրինակ բերեց Ուկրաինան, որտեղ «նեոնացիզմը և ռուսաֆոբիան երկիրը հասցրին փլուզման՝ հատուկ ռազմական գործողությունից շատ առաջ»։
Պատրուշեւը նաեւ չի բացառել, որ 2025 թվականին Ուկրաինան ընդհանրապես կդադարի գոյություն ունենալ։
«Հատկապես անհանգստացնող է, որ նեոնացիստական գաղափարախոսության բռնի ուժը և կատաղի ռուսաֆոբիան ոչնչացնում են Ուկրաինայի երբեմնի բարգավաճ քաղաքները, այդ թվում՝ Խարկովը, Օդեսան, Նիկոլաևը, Դնեպրոպետրովսկը։ Հնարավոր է, որ առաջիկա տարում Ուկրաինան ընդհանրապես դադարի գոյություն ունենալ»,- ասել է Պատրուշևը։