Արթուր Սերոբյանը կարիերան կշարունակի եվրոպական ակումբում
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատ-Արմենիայի» վինգեր Արթուր Սերոբյանը տեղափոխվել է Տիրասպոլի «Շերիֆ», հայտնում է մոլդովական ակումբի պաշտոնական կայքը։
Ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը սոցցանցերում գրել է, որ «Շերիֆը» 1 տարով վարձակալելու է 21-ամյա ֆուտբոլիստին։ Գործարքում ներառված է նաև տրանսֆերի գնման իրավունք։
Սերոբյանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 19 խաղում խփել է 5 գոլ, կատարել 6 արդյունավետ փոխանցում։