Տիգրան Ավանեսյանը նոր ակումբ ունի
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկած կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը փոխել է ակումբն ու տեղափոխվել Ռուսաստանի երկրորդ լիգան ներկայացնող Տուլայի «Արսենալ», փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը։
Transfermarkt-ը գրում է, որ կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2027 հունիսի 30-ը, իսկ «Արսենալը» 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 70 հազար եվրո։
Ավանեսյանը 2022 թ. հուլիսից հանդես էր գալիս Կալինինգրադի «Բալթիկայում»։ Երիտասարդ կիսապաշտպանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 2024 թ. մարտին Չեխիայի թիմի դեմ կայացած ընկերական հանդիպմանը (1-2)։