Եմենը հիպերձայնային հրթիռով հարձակվել է Իսրայելի պաշտպանության նախարարության վրա
Միջազգային
Եմենը հիպերձայնային հրթիռով հարձակվել է Իսրայելի պաշտպանության նախարարության վրա:
Եմենի բանակի խոսնակ Յահյա Սարին պաշտոնական հայտարարություն է տարածել, որ Եմենի բանակի հրթիռային ստորաբաժանումը հատուկ ռազմական գործողություն է իրականացրել։ «Գործողության ընթացքում «Պաղեստին-2» հիպերձայնային բալիստիկ հրթիռը խոցել է «Իսրայելի պաշտպանության նախարարություն» կոչվող թիրախը օկուպացված Յաֆֆայի տարածքում»։