Վահան Բիչախչյանը նոր ակումբին միանալու համար բուժզննման է մեկնել
Սպորտ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը կարիերան շարունակելու է այլ թիմում:
«Պոգոնի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 25-ամյա ֆուտբոլիստն ակումբի թույլտվությամբ հեռացել է ուսումնամարզական հավաքի վայրից և մեկնել բուժզննման, որպեսզի միանա իր նոր թիմին: Այդ ակումբի անունը դեռ չի նշվում:
Բիչախչյանը «Պոգոնում» է խաղում 2022 թվականից: Այս ընթացքում անցկացրած 112 խաղում նա դարձել է 18 գոլի ու 12 ասիստի հեղինակ:
Վահանի և լեհական ակումբի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2025-ի ամառ: