Չի կարելի համեմատել Մխիթարյանի հետ, բայց պատասխանատվությունհ մեծ է. Սպերցյան «Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս8) ՉԼ. «Ռեալի» մեկնարկային կազմը` «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ՄՈՆՈՊՈԼԻԱ՝ ՎԱՏԹԱՐԱԳՈՒՅՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ Արդյունավետ հանդիպում եմ ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ. Հնդկաստանի պաշտպանության նախարար Շնչել չէի կարողանում, խեղդվում էի արյան մեջ.Հասմիկ Խոջյանը պատմել է սարսափելի դեպքի ու հրաշքով փրկվելու մասին Ադրբեջանական բանակը կորուստ ունի Իշխանությունն իրականացնում է Թուրքիայի 30-35 տարի առաջվա ներկայացրած նախապայմանները. Սուրեն Սարգսյան Մամայիս, պապայիս արև՝ իմ կամքով եմ Արցախի դրոշը հեռացրել ռադիոյի շենքի մոտից․ Հանրային ռոդիոյի տնօրեն Արմեն Քոլոյան Զորի Բալայանը բոլորեց 90-ամյակը. հայտնի վիրաբույժ որդին բացառիկ մանրամասներ է պատմել տարեդարձից.ՖՈՏՈ

ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԵԼ-ՉՍԿՍԵԼԸ` ԱԼԻԵՎՆ ՈՒ ՆԻԿՈԼԸ ՉԷ, ՈՐ ՈՐՈՇԵԼՈՒ ԵՆ

Վերլուծություն

Ա­մա­նո­րը, ինչ­պես եւ սպաս­վում էր, ան­գամ կարճ դա­դար չտվեց այն սուր ի­րա­դար­ձութ­յուն­նե­րին, ո­րոնք զար­գա­նում են Հա­յաս­տա­նի շուրջ, ա­սենք նաեւ ողջ աշ­խար­հով մեկ: Չ­նա­յած, ի­րա­կա­նում պատ­կերն այս տեսքն ու­նի. Հա­յաս­տա­նը, պար­զա­պես, պատ­կե­րա­վոր ա­սած, ներ­կա գլո­բալ փո­թո­րիկ­նե­րի մեջ ըն­կած, հե­րիք չէ ան­կա­ռա­վա­րե­լիո­րեն այս­տե­ղից այն­տեղ է նետ­վում, դեռ մի բան էլ մեր ղե­կա­վար­ներ կոչ­ված­նե­րը «նա­վի հա­տակն» են կոտ­րում, որ ա­վե­լի շուտ խոր­տակ­վենք:

ԻՆՉ ՀՈՒՇԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ

­Բայց գանք հեր­թա­կա­նութ­յամբ: Ան­ցած տա­րե­վեր­ջին ռու­սա­կան երկն­քում ադր­բե­ջա­նա­կան ինք­նա­թի­ռի խոց­ման պատ­մութ­յու­նը, ինչ­պես այդ օ­րե­րին են­թադ­րե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցանք, կտրուկ սրեց նաեւ Հա­յաս­տա­նի շուրջ ի­րա­վի­ճա­կը: Ի՞նչ տե­ղի ու­նե­ցավ Գ­րոզ­նիում. ա­ռա­ջին հա­յաց­քից ա­մեն բան պարզ էր՝ ռու­սա­կան հրթի­ռը, ըստ տա­րած­ված վար­կա­ծի, խո­ցեց Բաք­վից թռած ադր­բե­ջա­նա­կան ինք­նա­թի­ռը: Սա­կայն այդ­պես էլ հո­դա­բաշխ բա­ցատ­րութ­յուն չե­ղավ՝ այդ պա­հին տվյալ հատ­վա­ծում ըն­թա­նում էր օ­դա­յին մարտ՝ ուկ­րաի­նա­կան ա­նօ­դա­չու­նե­րի հար­ձակ­ման պատ­ճա­ռով: Ու­րեմն, ի՞նչ էր ա­նում ադր­բե­ջա­նա­կան ինք­նա­թիռն այդ­տեղ: Դեռ բա­ցատ­րութ­յուն չկա նաեւ, թե ին­չո՞ւ ռու­սա­կան հրթի­ռը, ըստ նույն վար­կա­ծի, պայ­թեց կուր­սի ուղ­ղութ­յամբ, որ բե­կոր­ներն էլ խո­ցեին ին­քնա­թի­ռը: Իսկ փոր­ձա­գետ­ներն ան­մի­ջա­պես էլ մեկ­նա­բա­նե­ցին. եթե հրթի­ռը թռչեր դե­պի ինք­նա­թի­ռը, կլի­ներ կա­տար­յալ ոչն­չա­ցում, այլ ոչ թե այն կհաս­ներ մին­չեւ ղա­զա­խա­կան օ­դա­նա­վա­կա­յան: Այ­սինքն, հրթիռն այլ օբ­յեկտ էր խո­ցում՝ ուկ­րաի­նա­կան ա­նօ­դա­չու: Այդ դեպ­քում, ին­չո՞ւ էր ա­նօ­դա­չուն հայտն­վել ինք­նա­թի­ռի կուր­սի ուղ­ղութ­յամբ՝ իր հե­տե­ւից տա­նե­լով հրթի­ռը. սա ար­դեն մեկ­նա­բա­նե­ցին հենց ուկ­րաի­նա­կան աղբ­յուր­նե­րը՝ դի­տա­վո­րութ­յուն: Եվ հենց նույն աղբ­յուր­ներն էլ այս ա­մենի տակ տե­սան ոչ միայն ուկ­րաի­նա­կան կող­մի, այլ թե­լը տա­րան դե­պի բրի­տա­նա­կան հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­ներ. հենց բրի­տա­նա­ցի­ներն են, որ ուղ­ղոր­դում են ուկ­րաի­նա­կան հե­ռա­հար հար­ձա­կում­նե­րը, քա­նի որ ուկ­րաի­նա­կան կող­մը տիե­զե­րա­կան հսկման եւ թռիչ­քի կա­ռա­վար­ման հա­մա­կար­գեր պար­զա­պես չու­նի:

­Բայց Հեյ­դա­րո­վիչն ան­մի­ջա­պես հար­ձա­կում­ներ սկսեց Մոսկ­վա­յի դեմ: Ու հաշ­վի առ­նե­լով բրի­տա­նա­կան եւ թուր­քա­կան հա­տուկ ծա­ռա­յութ­յու­ննե­րի սերտ կա­պե­րը, ո­րը նաեւ ի ցույց դրվեց սի­րիա­կան վեր­ջին ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի ըն­թաց­քում, ինք­նա­թի­ռի խոց­ման եւ Ա­լիե­ւի նման ռեակ­ցիա­յի այդ ամ­բողջ պատ­մութ­յու­նը միան­գա­մից սկսեց լավ կազ­մա­կերպ­ված խա­ղի տեսք ստա­նալ: Այն է՝ Ա­լիե­ւը գնում է ռուս-ի­րա­նա­կան ուղ­ղութ­յամբ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կտրուկ վատ­թա­րաց­ման եւ, հաղ­թա­հա­րե­լով այդ զսպօ­ղա­կը, անց­նում է գլխա­վո­րին՝ Ս­յու­նի­քի ուղ­ղութ­յամբ ճեղք­ման եւ թյուր­քա­կան աշ­խար­հի միա­վոր­ման: Ա­մեն դեպ­քում, այն կտրուկ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, որ Հեյ­դա­րո­վի­չը հնչեց­րեց Հա­յաս­տա­նի հաս­ցեին, ընդ ո­րում` այն բա­նից հե­տո, երբ մինչ այդ հայ­տա­րա­րում էր «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կոչ­վա­ծի 90 տո­կո­սով պատ­րաստ լի­նե­լու մա­սին, հենց այդ ծրագ­րի ակ­տի­վաց­ման մա­սին է խո­սում: Սա էլ, ի դեպ, նաեւ բա­ցատ­րում է, թե ինչ էր ա­նում ան­ցած աշ­նա­նը բրի­տա­նա­կան MI-6-ի ղե­կա­վար Մու­րը Բաք­վում:

ԻՍԿ ՆԻԿՈԼԸ ՉԳԻՏԻ՞, ՈՐ ԻՐԵՆ ԵՄ-ՈՒՄ ՉԵՆ ՍՊԱՍՈՒՄ

Ա­հա այս­տեղ չմո­ռա­նանք այն ջերմ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մա­սին, որ հա­յաս­տան­յան կոնկ­րետ իշ­խա­նա­վոր­ներ, այդ թվում՝ Նի­կոլ Փա­շին­յանն ու­նեն նույն Ռի­չարդ Մու­րի հետ: Հաշ­վի առ­նե­լով, որ ա­ռանց այդ կա­պե­րը հաշ­վի առ­նե­լու, շատ դժվար կլի­նի բա­ցատ­րել այն ռեակ­ցիան, որ Նի­կո­լը ցու­ցա­բե­րեց Ա­լիե­ւի այդ բո­լոր հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի հետ կապ­ված: Չէ, խոսքն այն մա­սին չէ, որ Վո­վա­յի­չը ոչ միայն ո­րե­ւէ ռեալ պա­տաս­խան չտվեց, այլ դեռ մի բան էլ խոս­տա­ցավ կա­տա­րել Ա­լիե­ւի պա­հանջ­նե­րից մե­կը եւս, այն է՝ նպաս­տել «Մինս­կի խմբի» պաշ­տո­նա­կան լու­ծար­մա­նը, որն այս պա­հին կդառ­նա Ար­ցա­խի հա­յա­թափ­ման «դա­գա­ղի վեր­ջին մե­խը»: Այլ նկա­տի ու­նենք այն փաս­տը, որ այս բո­լոր սրա­ցում­նե­րը մի կողմ թո­ղած, Նի­կո­լը հան­կարծ ո­րո­շեց, որ պետք է սկսենք Եվ­րա­միութ­յանն ան­դա­մակ­ցե­լու գոր­ծըն­թաց: Մի կող­մից, Ա­լիեւն ան­թա­քույց սպառ­նում է ներ­խուժ­մամբ, եւ մյուս կող­մից, այդ ի­րա­վի­ճա­կում Նի­կո­լը բարձ­րաց­նում է ԵՄ-ի թե­մա: Ու­րեմն՝ ին­չո՞ւ:

Այն, որ Հա­յաս­տա­նը եր­բե­ւէ ԵՄ ան­դամ չի դառ­նա, նույ­նիսկ քննար­կելն է ա­նի­մաստ, ա­ռա­վել եւս, Վ­րաս­տա­նի ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րի պա­րա­գա­յում: Բայց այս­տեղ մեկ պար­զա­գույն հարց կա. երբ ան­գամ ԵՄ-ին ան­դա­մակ­ցե­լու հար­ցում ա­մե­նա­մեծ շան­սեր ու­նե­ցող Վ­րաս­տանն է այդ ուղ­ղութ­յու­նից հրա­ժար­վում՝ այն հա­մա­րե­լով ա­մե­նա­քի­չը ու­տո­պիա, Նի­կո­լը չի՞ գի­տակ­ցում, որ Հա­յաս­տա­նի շան­սե­րը զրոյից էլ ցածր են: Ի­հար­կե՝ գի­տակ­ցում է: Ու­րեմն, ին­չո՞ւ է մեյ­դան բե­րում այդ թե­ման, այն էլ՝ նման սուր պա­հի: Հաշ­վի առ­նե­լով այն ռեակ­ցիան, որ ան­մի­ջա­պես ե­կավ Մոսկ­վա­յից, այս հար­ցի պա­տաս­խանն էլ է աչ­քի ա­ռաջ: Այն է, ան­կախ նրա­նից, Նի­կո­լը գի­տակ­ցում է, թե չի գի­տակ­ցում, այդ թե­ման օ­րա­կարգ բե­րե­լը միան­գա­մից հեր­թա­կան ծանր հար­վածն է հասց­նում հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րին: Ա­ռա­վել եւս, որ Նի­կո­լի արտ­գործ­նա­խա­րար Ա­րոն գրե­թե ան­մի­ջա­պես էլ սկսեց խո­սել թուր­քե­րի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը լա­վաց­նե­լու դեպ­քում Հա­յաս­տա­նում գտնվող ռու­սա­կան կոն­տին­գեն­տից հրա­ժար­վե­լու մա­սին: Արդ­յուն­քում, Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յու­ննե­րի սրա­ցու­մը հասց­րին այն աս­տի­ճա­նի, որ Մոսկ­վա­յից ան­մի­ջա­պես մեկ­նա­բա­նե­ցին՝ Եվ­րո­պա եք ու­զում, ձեր գործն է, բայց հենց նույն պա­հին դուրս կգաք ԵԱՏՄ-ից՝ ստա­նա­լով ար­տա­հան­ման առն­վազն 80 տո­կո­սա­նոց կրճա­տում: Ու չմո­ռա­նանք, որ սա այն պայ­մանն է, ո­րը ժա­մա­նա­կին Մոսկ­վան դրել էր նաեւ Ուկ­րաի­նա­յի ա­ռաջ: Բայց այս­տեղ հարցն ան­գամ ար­տա­հան­ման կրճա­տու­մը չէ. այն, որ Ա­լիե­ւը, հաշ­վի առ­նե­լով նաեւ նրա այս բո­լոր սպառ­նա­լիք­նե­րը, նման ի­րա­վի­ճա­կում միան­գա­մից կներ­խու­ժի Ս­յու­նիք, դա եւս հա­զիվ թե ո­րե­ւէ ող­ջա­միտ մար­դու մոտ կաս­կած ա­ռա­ջաց­նի:

Կրկ­նում ենք, սա առ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րից բխող զար­գա­ցում­նե­րի ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակն է, ու վե­րա­դառ­նանք նույն հար­ցին՝ ին­չո՞ւ հենց այս պա­հին Նի­կո­լը գնաց այդ բո­լոր սրա­ցում­նե­րին: Կա­պել այս ա­մենը Վա­շինգ­տո­նից ե­կած հրա­հանգ­նե­րի հետ, շատ քիչ հա­վա­նա­կան տեսք ու­նի. հա­զիվ թե ա­մե­րիկ­յան հե­ռա­ցող իշ­խա­նութ­յուն­նե­րի ուշքն ու միտքն այս պա­հին Նի­կոլն է: Ինչ վե­րա­բե­րում է ե­կող իշ­խա­նութ­յուն­նե­րին, ա­պա նրանք դեռ պար­զա­պես չեն մտել Ս­պի­տակ տուն: Նաեւ պաշ­տո­նա­կան Բր­յու­սե­լը չու­նի այն լծակ­նե­րը, որ կա­րո­ղա­նար նման է­ֆեկ­տիվ խաղ սար­քել, էլ չա­սած, որ դեռ չե­կած, Թ­րամ­փի հետ Բր­յու­սելն իր հեր­թին է ծանր պայ­քա­րի մեջ մտել, եւ է­լի հա­զիվ թե եվ­րա­չի­նով­նի­կութ­յան հիմ­նա­կան ուշքն ու միտքն այս պա­հին Նի­կո­լը լի­նի: Նույ­նը կա­րե­լի է ա­սել ոչ պա­կաս բարդ վի­ճա­կում գտնվող Մակ­րո­նի, ա­սենք նաեւ Շոլ­ցի մա­սին:

Մ­նում է Լոն­դո­նը եւ նրա MI-6-ը, որն այս պա­հին գե­րակ­տիվ է ինչ­պես հա­րա­վա­յին, այն­պես էլ՝ ուկ­րաի­նա­կան խա­ղա­տախ­տակ­նե­րին՝ փոր­ձե­լով Թ­րամ­փից ակն­կալ­վող վտանգ­նե­րը դեռ մինչ նրա Ս­պի­տակ տուն մտնե­լը չե­զո­քաց­նել: Ու նաեւ չմո­ռա­նանք, որ Նի­կո­լի վրա ազ­դե­լու ինչ­պես հա­մա­պա­տաս­խան գոր­ծիք­ներ, այն­պես էլ` աշ­խա­տող լծակ­ներ MI-6-ը հաս­տատ ու­նի:

ԻՆՉԻ ՍՊԱՍԵՆՔ

Այս­պի­սով, ան­գամ այս բո­լոր գեր­լա­րում­նե­րով հան­դերձ, ի՞նչ սպա­սե­լիք­ներ կա­րող ենք ու­նե­նալ:

Ան­կախ Նի­կո­լի բլո­գե­րա­կան վեր­ջին զե­ղում­նե­րից, «խա­ղա­ղութ­յան դա­րաշր­ջան­նե­րից» եւ այլ ճա­ռե­րից, Ա­լիե­ւը կներ­խու­ժի Ս­յու­նիք հենց այն պա­հին, երբ դրա ռեալ հնա­րա­վո­րութ­յունը տես­նի: Իսկ այդ հնա­րա­վո­րութ­յու­նը, խո­շոր հաշ­վով, կախ­ված չէ ան­գամ բրի­տա­նա­կան ա­վանտ­յու­րա­նե­րից, այլ՝ բո­լո­րո­վին այլ ի­րո­ղութ­յուն­նե­րից:

­Նախ, ա­ռանց Թուր­քիա­յի մասշ­տա­բա­յին ա­ջակ­ցութ­յան նման գոր­ծո­ղութ­յան Ա­լիե­ւը հա­զիվ թե գնա: Մինչ­դեռ այս պա­հին Էր­դո­ղա­նի հիմ­նա­կան ու­շադ­րութ­յու­նը կենտ­րո­նա­ցած է Սի­րիա­յի վրա, որ­տեղ, ա­ռանց չա­փա­զան­ցութ­յան, ընդ­հուպ Թուր­քիա­յի ա­պա­գա­յի հար­ցեր են լուծ­վում:

­Հա­ջոր­դը. նույն սի­րիա­կան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը Ի­րա­նի հա­մար էլ ա­վե­լի կա­րե­ւոր դարձ­րին Ս­յու­նի­քը: Ա­ռա­վել եւս, որ դեռ իշ­խա­նութ­յան չե­կած, Թ­րամփն ար­դեն իսկ խո­սում է Ի­րա­նին հար­վա­ծե­լու ծրագ­րե­րից: Այն է, ե­թե Ռու­սաս­տա­նի հետ ֆի­զի­կա­կան կա­պի հնա­րա­վո­րութ­յուն տվող Ս­յու­նիք կոչ­վող բա­րակ թելն էլ կտրվի, Ի­րա­նի հա­մար կա­րող են ա­մե­նա­ծայ­րա­հեղ ի­րա­վի­ճակ­ներն ան­գամ ի­րա­կա­նութ­յուն դառ­նալ: Ըստ այդմ, պա­տա­հա­կան չէ, որ այս լա­րում­նե­րի ֆո­նին Բա­քու եւ Ե­րե­ւան շտա­պեց Ի­րա­նի ազ­գա­յին անվ­տան­գութ­յան գե­րա­գույն խորհր­դի քար­տու­ղար Ա­լի Աք­բար Ահ­մա­դիա­նին: Այդ այ­ցի հետ կապ­ված՝ ադր­բե­ջա­նա­կան աղբ­յուր­նե­րը տա­րա­ծել են տե­ղե­կատ­վութ­յուն, թե Ահ­մա­դիա­նին Նի­կո­լին հայտ­նել է, որ ծայ­րա­հեղ ի­րա­վի­ճակ­նե­րում չի հա­պա­ղի զորք մտցնել Ս­յու­նիք: Այդ­պես է, թե՝ ոչ, դեռ թո­ղենք մի կողմ՝ նկա­տե­լով հե­տեւ­յա­լը: Շատ ա­վե­լի հա­վա­նա­կան տեսք կա­րող է ու­նե­նալ, որ Ահ­մա­դիա­նին նման զգու­շա­ցում է ա­րել Ա­լիե­ւին: Ու այս զգու­շա­ցու­մը, թե­րեւս, ոչ միայն Թեհ­րա­նի կող­մից է:

Այս­պես, ո­րո­շա­կի ձգձգում­նե­րից հե­տո Ի­րա­նի նա­խա­գահ Մա­սուդ Փե­զեշ­քիա­նը հուն­վա­րի 17-ին կայ­ցե­լի Մոսկ­վա, որ­տեղ նա­խա­տես­ված է ռուս-ի­րա­նա­կան չար­չարկ­ված «Ռազ­մա­վա­րա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մա­սին» պայ­մա­նագ­րի ստո­րագ­րու­մը: Հի­շեց­նենք, ըստ ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րի, այդ պայ­մա­նագ­րում նաեւ կա­րե­ւո­րա­գույն ռազ­մա­կան բա­ղադ­րիչ կա, այն տես­քով, ո­րը ՌԴ-ն­ ու­նի նաեւ Հ­յու­սի­սա­յին Կո­րեա­յի հետ: Այն է, կող­մե­րից մե­կի դեմ ռազ­մա­կան ագ­րե­սիա­յի դեպ­քում մյու­սը պար­տա­վոր­վում է ան­հա­պաղ օգ­նութ­յան հաս­նել: Այն, որ նման փաս­տա­թուղ­թը ստո­րագր­վե­լու է Թրամ­փի երդմ­նա­կա­լութ­յան շե­մին, ի­հար­կե, հու­շում է, որ այն ա­ռա­ջին հեր­թին հենց թրամփ­յան ԱՄՆ-ին, նաեւ Իս­րա­յե­լին ուղղ­ված միան­գա­մայն պարզ մե­սիջ է: Բայց նման մե­սի­ջը Բա­քուն ու Ան­կա­րան եւս չեն կա­րող ի­րենց հաշ­վարկ­նե­րից դուրս թող­նել: Ա­ռա­վել եւս, որ այդ փաս­տաթղ­թով նա­եւ Մոսկ­վան է ցույց տա­լիս, որ Ի­րանն ու դե­պի այդ­տեղ տա­նող ու­ղի­նե­րը մնում են իր ա­ռաջ­նա­յին հե­տաքրք­րութ­յուն­նե­րի թվում:

­Կարճ ա­սած, մինչ Ս­յու­նիք ներ­խու­ժե­լու հրա­ման տա­լը, Ա­լիե­ւը մտա­ծե­լու շատ բան ու­նի:

Ինչ վե­րա­բե­րվում է Նի­կո­լին, ա­պա այն հա­ճախ ծայ­րա­հեղ աբ­սուր­դի հաս­նող գրագ­րութ­յու­նը, ո­րը նա այս օ­րե­րին ծա­վա­լել է սոց­ցան­ցե­րում, ա­վե­լի շատ խո­սում է նրա ծայ­րա­հեղ ծանր նյար­դա­յին վի­ճա­կի մա­սին: Ու դա կա­րե­լի է հաս­կա­նալ. չգի­տես ին­չու, ում դրդմամբ, նո­րից մտել է խա­ղե­րի մեջ, ո­րոնք մար­սե­լը շատ դժվար է լի­նե­լու:






Չի կարելի համեմատել Մխիթարյանի հետ, բայց պատասխանատվությունհ մեծ է. Սպերցյան«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս8)ՉԼ. «Ռեալի» մեկնարկային կազմը` «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ՄՈՆՈՊՈԼԻԱ՝ ՎԱՏԹԱՐԱԳՈՒՅՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎԱրդյունավետ հանդիպում եմ ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ. Հնդկաստանի պաշտպանության նախարարՇնչել չէի կարողանում, խեղդվում էի արյան մեջ.Հասմիկ Խոջյանը պատմել է սարսափելի դեպքի ու հրաշքով փրկվելու մասինԱդրբեջանական բանակը կորուստ ունիԻշխանությունն իրականացնում է Թուրքիայի 30-35 տարի առաջվա ներկայացրած նախապայմանները. Սուրեն ՍարգսյանՄամայիս, պապայիս արև՝ իմ կամքով եմ Արցախի դրոշը հեռացրել ռադիոյի շենքի մոտից․ Հանրային ռոդիոյի տնօրեն Արմեն ՔոլոյանԶորի Բալայանը բոլորեց 90-ամյակը. հայտնի վիրաբույժ որդին բացառիկ մանրամասներ է պատմել տարեդարձից.ՖՈՏՈԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՍԱՄՎԵԼ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ ԿԴԱՌՆԱՐ 23 - ՏԱՐԵԿԱՆՈւկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել միայն մի ճանապարհով․ ԼավրովՔիչ առաջ Երևանյան լճից դուրս է բերվել 2 անշնչացած մարմինԱՄՆ-ում երկու հայ է ձերբակալվել շքեղ մեքենաների գողության ու վերավաճառքի մեղադրանքով Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի հետԻ՞նչ ասես, Ալլահը ձեզ պահապան. ԶԱՐՄԱՆՔՔՊ-ականները, Կառլսոն դարձած, կթռնե՞ն իրենց «Մալիշի» մոտՎտանգավոր պոպուլիզմն արտաքին քաղաքականության մեջ. Հենրիխ ԴանիելյանԱլիևը նամակներ է գրել Իրանի նախագահին և գերագույն առաջնորդինПоехали! ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱրցախցի պատգամավորը գաղտնազերծել է Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցըԱդրբեջանն ունի քաղաքական որոշում՝ ուղիղ ռազմական ճանապարհով գնալու. Տիգրան ԱբրահամյանՃիշտ զգուշավորություն էր՝ 18+ դնել ներկայացումը. Ռուսական թատրոնի նվերը՝ սիրո տոնին ընդառաջՈւկրաինան կարող է Ռուսաստան դառնալ․ ԹրամփՂարաբաղից մեզ զանգում, ասում էին` «մենք դուրս ենք գալիս, մենք ստեղ էլ չենք մնալու, բացեք սահմանը». Ալեն ՍիմոնյանԱդրբեջանի և Ռուսաստանի գործընկերությունը լավագույն դեպքում իրավիճակային եմ համարում․ ԶատուլինՀՀ արտաքին գործերի նախարարությունը պետք է Փաշինյանին ՀՀ տարածքում անցանկալի անձ հայտարարիՀայաստանի համար դժվար կլինի մշտապես պահպանել երկվեկտոր մոտեցումը. ինչ-որ փուլում Երևանը ստիպված կլինի որոշում կայացնել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. ԳալուզինԱլիևը հրամանագիր է ստորագրել «Հյուսիս-Հարավ» միջանցքով տարանցիկ երթևեկության զարգացման նպատակով ՌԴ-ի հետ համագործակցության մասին90-ամյա Զորի Բալայանը.ՖոտոԱննա Հակոբյանը հերթական սադրիչ լուսանկարն է հրապարակել՝ դիվանագետներին դասեր տվող տեքստովԻնչ ճանապարհ էլ լինի, Ադրբեջանը դա անվանելու է «միջանցք». Ալեն Սիմոնյան«ՀԵՐՈՍԱԲԱՐ ԶՈՀՎԵԼ Է ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ, ՋՐԱԿԱՆԻ ԹԵԺ ՄԱՐՏԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՏԱՆԿԻՍՏ ֊ՄԵԽԱՆԻԿ ԷԴՄՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻնչպիսի եղանակ կլինի առաջիկա օրերինԱրցախի ընկնելուց հետո ՔՊ-ականները հայտարարեցին, թե «ՀՀ-ն վերականգնեց իր սուվերենիտետը»․ Նարեկ Գալստյանը՝ Ալեն ՍիմոնյանինՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարությունըԶալուժնին Թրամփի համար կարող է ավելի հարմար ֆիգուր լինել, քան Զելենսկին․ CNNՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ Վթար է եղել․ Աշոտ Ղազարյանն իր վարած մեքենայով գլխիվայր հայտնվել է ճանապարհի մեջտեղումՀնարավոր է՝ չվերադառնա. Զելենսկիին խորհուրդ են տվել չգնալ Մյունխեն և ԱՄՆՄԱԿ-ում մատնանշել են Արևմուտքի «ընտրովի կուրությունն ու խլությունը» Ուկրաինայի հարցումՀՀ-ում բոլոր կուսակցությունները գործել են ՀՅԴ-ի գաղափարախոսության ներքո. ՓաշինյանԱնասելի հարստություններ. կենդանակերպի այս նշանները փետրվարի 11-ից շատ փող կունենանԿոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանը 63-րդ տեղում էԺամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի նշանակումը ու վճարումը կկատարվի ավտոմատ եղանակով. նախագիծԱրտոնյալ սակագներով տոմսեր կարող են ձեռք բերել նաև Երևանի հաշվառում չունեցող թոշակառուները. ավագանին որոշում ընդունեցՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանըՆախագիծը ԵՄ-ին անդամակցելու մեկնարկի մասին է, ոչ թե ԵԱՏՄ-ի հետ կապերը խզելու. Արտակ ԶեյնալյանՕրվա խորհուրդ․ փետրվարի 11Քիչ հավանական եմ համարում. Սիմոնյանը՝ Մոսկվայի միջնորդական ջանքերն ընդունելու հեռանկարի մասինԴուք դուրս եկաք Ղարաբաղից, որովհետև անվտանգ չէր, չնայած կարելի էր մնալ ու պայքարել մինչև վերջ. Սիմոնյանը՝ արցախցի լրագրողին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top