Ինձագին` Ա Սերիայի ամսվա լավագույն մարզիչ
Սպորտ
Իտալիայի Ա Սերիայի դեկտեմբերի լավագույն մարզիչ է ճանաչվել Սիմոնե Ինձագին, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։
«Ինտերը» նախորդ ամիս 48-ամյա մասնագետի գլխավորությամբ հաղթել է Ա Սերիայում անցկացրած բոլոր չորս խաղերը։
Գործող չեմպիոնը 18 խաղից հետո վաստակել է 43 միավոր և երկրորդ տեղում է` առաջատար «Նապոլիից» հետ մնալով 4 միավորով։ «Ներաձուրին», մրցակցի համեմատ, անցկացրել է երկու հանդիպում քիչ։