Միրզոյանն ու Բլինքենն այսօր կստորագրեն ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը
Միջազգային
Այսօր Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կտորագրեն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Միջոցառումը տեղի կունենա Երևանի ժամանակով ժ. 22:00-ին: