Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնում է Վաշինգտոն․ նախատեսված է հանդիպում Բլինքենի հետ
Հասարակություն
Հունվարի 14-ից 15-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։
Ծրագրված են հանդիպումներ ԱՄՆ գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: