Պուտինն ու Փեզեշքիանը Մոսկվայում կստորագրեն ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը
Միջազգային
Հունվարի 17-ին Մոսկվայում բանակցություններ կվարեն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: Նրանք կստորագրեն երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը, հաղորդում է kommersant.ru-ն։
«Այս համաձայնագիրը ներառում է նախաբան, 47 հոդված և ընդգրկում է երկկողմ համագործակցության բոլոր ոլորտները», - ասել է Ջալալին Իրանի պետական հեռուստատեսությանը և ռադիոյին: Դեսպանի խոսքով՝ այս համաձայնագիրը կազմելիս հիմնական ուշադրությունը դարձվել է «հավասարակշռության, ինքնիշխանության և երկրների տարածքային ամբողջականության հարգման սկզբունքներին»։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրն առաջիկայում կստորագրվի։ Նրա խոսքով՝ պայմանագիրը կամրագրի կողմերի՝ պաշտպանության ոլորտում առավել սերտ համագործակցելու ցանկությունը և փոխգործակցությունը՝ ի շահ տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում խաղաղության և անվտանգության։
Ավելի վաղ իրանական կողմը հայտարարել էր, որ պայմանագիրը կստորագրվի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ ՌԴ առաջիկա այցի շրջանակում: