Հոլիվուդյան դերասանուհին մանրամասներ է հայտնել Մալիբուում ստեղծված իրավիճակի մասին. «Սննդի եւ խմելու ջրի պակաս կա»

Հոլիվուդյան դերասանուհի Բլանկա Բլանկոն DailyMail.com-ի հետ զրույցում խոսել է Մալիբուում տիրող իրավիճակի մասին:
Բլանկոն մնացել է Getty Villa-ի կողքին գտնվող տանը: Չնայած տունը կանգուն է մնացել, սակայն այրվել է դրա շրջակայքի բուսականությունը։
Նրա խոսքով՝ տարածքում լարվածություն է, սննդի և խմելու ջրի պակաս կա։
Դժվարացել է նաև խմելու ջուր գտնելը, և բնակիչներին հորդորել են խմելուց առաջ ջուրը եռացնել:
Բացի այդ, կողոպտիչները շարունակում են շրջել տարածքում՝ ավար փնտրելով:
Նշենք, որ այս պահին Կալիֆորնիայի հարավում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի:
Կադրերը՝ այստեղ