Ինձ երբեմն թվում է, որ սրանք հայի արյան ծարավ են. Գայանե Ներսիսյան Մեր ազգն ու երկիրն արժանի է մասնակցել մեծ մրցաշարի. Խորեն Բայրամյան Հնարավո՞ր է, որ փորձված Ալիեւը զույգ ոտքով թակարդն ընկնի Վաշինգտոնյան կատաստրոֆային կհաջորդի Փարիզյան ֆիասկոն Չի կարելի համեմատել Մխիթարյանի հետ, բայց պատասխանատվությունը մեծ է. Սպերցյան «Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս8) ՉԼ. «Ռեալի» մեկնարկային կազմը` «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ՄՈՆՈՊՈԼԻԱ՝ ՎԱՏԹԱՐԱԳՈՒՅՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ Արդյունավետ հանդիպում եմ ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ. Հնդկաստանի պաշտպանության նախարար Շնչել չէի կարողանում, խեղդվում էի արյան մեջ.Հասմիկ Խոջյանը պատմել է սարսափելի դեպքի ու հրաշքով փրկվելու մասին

Վանգայի չբացահայտված կյանքը. Զարհուրելի մանրամասներ

Աստղագուշակ

Վանգայի անունը գրեթե ողջ աշխարհին է հայտնի, քանի որ իր 55 տարվա ակտիվ կյանքի ընթացքում նրան այցելել է մոտ հարյուր միլիոն մարդ. հսկայական թիվ մեկ մարդու հետ հարաբերվելու համար, որը եղել է կույր ու իր քաղաքից ոչ մի տեղ չի գնացել։ Նրա այցելուների շարքում են եղել աշխարհին հայտնի շատ մարդիկ, սկսած թագավորներից, շեյխերից, մեծահարուստներից, քաղաքագետներից, վերջացրած կինոաստղերով, որոնց կյանքը, ինչպես գիտենք, մեծ մասամբ խառնակ է լինում։ Մի անգամ էլ Վանգան Ռուսաստանի պրեզիդենտ Բորիս Ելցինին է դիմել, որ գա իր մոտ. գաղտնաբար մի կարևոր լուր ունի հաղորդելու, բայց Ելցինը, խորագետ գտնվելով, մերժել է նրա առաջարկը։
Չնայած Վանգան իր կուրության մասին նախկինում մի վարկած է պատմել, որ իբր ուժեղ փոթորկի ժամանակ աչքերն ավազ է լցվել, ու դրանից հետո դադարել է տեսնելուց, բայց բժիշկները հաստատում են, որ այդ դեպքում պետք է գոնե նրա աչքերի խնձորակները մնային, ինչը բացակայում է Վանգայի մոտ։ Ազգությամբ բուլղար մի լրագրողուհի՝ Սվետոսլավա Տոդորկան, հարցում է արել Մակեդոնիայի եղանակի բյուրոյին ու այնտեղից պաշտոնական պատասխան է ստացել, որ այդ տարի ոչ մի փոթորիկ էլ չի եղել, բայց այդ նույն տարում ոստիկականական հաշվետվություններում կա փաստաթուղթ, որ Վանգայի հայրական գյուղում 12 տարեկան մի աղջկա են բռնաբարել ու աչքերը կուրացրել։ Եվ Վանգան հենց այդ նույն տարիքին է եղել։ Իսկ փոթորկի պատճառով նրա կուրացման առաջին, անմեղ տարբերակը հնարել են Բուլղարիայի ՊԱԿ¬ականները, քանի որ Վանգայի գուշակություններն ու այդ կնոջ ներկայությունը Բուլղարիան հայտնի են դարձնում աշխարհին ու ֆինանսական մեծ օգուտներ բերում, քանի որ, ինչպես ասացինք, հարյուր միլիոնավոր մարդիկ էին գալիս, գուշակության համար մեծ մուտքավճար տալիս և թանկարժեք նվերներ ու զարդեր թողնում Վանգային, որոնք հետո բռնագրավվում էին պետության կողմից։ Իսկ մահվանից հետո Վանգան իր բոլոր բարեկամներին ու հարազատներին, այդ թվում և որդեգրած երկու զավակներին, մեծ հուսախաբության է մատնում, քանի որ նրա կտակը բացելուց հետո իմացել են, որ գուշակուհին իր ողջ ունեցվածքն ու հարստությունը կտակել է Բուլղարիային։ Այստեղ դարձյալ պարզորեն երևում է ՊԱԿ-ականների ձեռագիրը, որոնց համար դժվար չէր այդ փաստաթղթային զեղծարարությունները անել։ Ինչպես ասում է ժողովուրդը. «Գողը գողից գողացավ, Աստված տեսավ, զարմացավ»։
Վանգան աշխարհում հայտնի էր որպես պայծառատես ու գուշակ, նրան երբեմն հավասարեցնում էին Նոստրադամուսին, քանի որ Վանգայի ասած գուշակություններից, ըստ մասնագետների հաշվարկների, հինգից մեկը կատարվել է։
Այդ կինը չնայած Աստծո գոյությունը չէր ժխտում, բայց Սուրբ գրքից անգրագիտության աստիճանի քիչ բան գիտեր ու չէր էլ ուզում իմանալ, իսկ Քրիստոսի մասին ասել է, որ Նա ընդամենը նման է մի հսկայական հրե գնդի, որին հնարավոր չէ նայել։ Նա մի անգամ էլ այնքան է հանդգնել, որ ասել է` բացե՛ք Աստվածաշունչը և կարդացեք, ու ես կասեմ, թե այդտեղ գրված որ խոսքն է Աստծուց, որը` ոչ։
Իսկ ում հետ նա հարաբերվել է իր ներաշխարհով, և որոնց նա տեսնում էր կույր աչքերով, (դա կոչվում է հոգևոր տեսողություն, երբ մարդիկ ոգեղեն էակներ են տեսնում՝ դևեր կամ հրեշտակներ) ըստ իր վկայության, դրանք ձկան թեփուկների նման զրահներ հագած, թևերի նման բաներ ունեցող մարդիկ են, որոնց թվում նաև կանայք կան, որոնց մազերը ջրիմուռների ու սարդոստայնի են նման։ Այդ էակները, որոնց Վանգան չգիտեր ինչպես անվանել, հսկում են մարդկանց և հեթանոսական ժամանակների ուժեր են հանդիսանում։ Ընդհանրապես Վանգան հեթանոսական դարերի շատ երևույթների մասին է տեղեկացրել մարդկանց։ Իսկ երբ Վանգան հարաբերվել է հայտնի օկուլտիստ տիբեթցի Նիկոլայ Ռերիխի հետ, նրան ասել է, թե քո հայրն այս աշխարհի մարդկանցից չէ, այլ այլմոլորակային է։ Դրական է խոսել նաև հայտնի էքստրասենս Ջունա Դավիթաշվիլու մասին, որը, ինչպես գիտեն շատերը, մի ժամանակ «բուժում» էր կոմունիստական առաջնորդներին, որոնք հետագայում իրար հետևից գերեզման իջան։ Բայց մենք նաև տեղեկություն ունենք, որ մի ժամանակ սոցիալիստական Հարավսլավիան իր քայքայումից առաջ, իր երկրում կայացած գուշակների ու կախարդների համաշխարհային ժողովում, էքստրասենս Ջունային հայտարարել է կախարդների տիեզերական թագուհի, ինչը իհարկե սրբապղծություն է, քանի որ Տիեզերքի թագուհի միայն սուրբ Մարիամ Աստվածածինն է համարվում։
Ըստ Վանգայի վկայության, մարդկանց անուններն իրեն հուշում էին մեռած հոգիները, ու այդ անուններով տվյալ մարդուն կանչում էր հերթի միջից, ինչը, իհարկե, մարդկանց զարմացնում էր, քանի որ շատերը գաղտնի էին գալիս։ Բայց եկեղեցու սուրբ հայրերի խոսքից գիտենք, որ մեռածները գտնվում են սպասման կայաններում, և նրանց իրավունք չի վերապահվում իրենց ուզած ժամանակ գալ այս աշխարհ ու խառնվել մարդկանց կյանքին, բացառությամբ Տիրոջ սրբերի. սուրբ Կույս Մարիամ, Հովհաննես Մկրտիչ, սուրբ Գևորգ, սուրբ Սարգիս և այլք։ Իսկ ըստ Պողոս առաքյալի, սատանան ու իր հրեշտակները, այսինքն` դևերը, կարող են մարդկանց կերպարանքը և ձայնն ընդօրինակել, որպեսզի մոլորեցնեն ու խաբեն մարդկանց, ինչպես գրված է Աստծո խոսքում. «… և դա զարմանալի բան չէ. քանզի ինքը սատանան էլ է կերպարանավորվում որպես լուսո հրեշտակ: Եվ տարօրինակ չէ, որ նրա պաշտոնյաներն էլ կերպարանավորվեն որպես արդարության պաշտոնյաներ, որոնց վախճանը կլինի ըստ իրենց գործերի» (Բ Կորնթ.11.14)։ Այսինքն, ըստ առաքյալի խոսքերի, մարդկանց մեջ կան սատանայի պաշտոնյաներ, որոնք Աստծո ծառաների անվան տակ են գործում, որպեսզի մարդկանց մոլորության տանեն ու սատանայի բաժին դարձնեն։ Այս խոսքերը հիշենք, քանի որ հոդվածի վերջում հենց իր՝ Վանգայի խոստովանությունը կկարդաք այդ մասին։
Բայց հիմա անցնենք առաջ։ Սովորաբար կախարդներն ու գուշակներն անսուրբ կյանք են վարում, քանի որ հարաբերվում են պիղծ ոգիների հետ ու նրանցից էլ սովորում են անսուրբ կյանք վարել։ Նույնն է եղել նաև Վանգայի և իր ամուսնու հետ, ով առաջին անգամ եկավ Վանգայի մոտ իր եղբոր համար տեղեկություն իմանալու, բայց փոխարենը լսեց նրա գուշակությունները, որ իրենք կամուսնանան ու երջանիկ կյանք ապրելով, երկու երեխա կունենան։ Եվ նա Վանգայի կախարդանքով լքում է իր գեղեցկուհի նշանածին և ամուսնանում գուշակուհու հետ, որից այդպես էլ երեխաներ չունեցավ, և ավելին, խաբվածի հուսահատությամբ, սկսեց ամեն օր հարբել ու 37 տարեկանում վաղաժամ մահացավ։ Դրանից հետո Վանգան կապվում է իր հարևան Իվանի հետ, որն իր թիկնապահն էր և ուներ երեխաներ ու կին։ Բայց չանցած որոշ ժամանակ նրա այդ սիրեկանին գտնում են սեփական տանը կախված։ Հաղթանդամ ու բարձրահասակ այդ տղամարդու հետ դժվար թե կարողանային վրեժից դրդված ինչ-որ բան անել, եթե միայն Վանգային ծառայող դևերը նրան չդրդեին այդ քայլին, քանի որ նա արդեն սկսել էր Վանգային սիրահետելով «պախարակել» նրա անունը, քանի որ մարդիկ Վանգային Աստծո մարգարեուհի էին համարում, որովհետև ինքը՝ Վանգան էլ էր վկայում, որ իր մոտ Հովհաննես Ոսկեբերանն է գալիս և ասում, թե ինչ պետք է լինի աշխարհին։ Դրա օրինակն է երեսուն տարեկան հասակում նրա առաջին գուշակությունը, որը նա կատարեց 1941 թվականին։ Ըստ դրա, Երկրորդ համաշխարհային պատերազմը երկու ամսից կսկսվի իրենց երկրում նույնպես. և իսկապես, այդպես էլ լինում է։
Եթե հոգևոր տեսանկյունից քննեք այդ գուշակությունը, ապա ի՞նչ մի մեծ բան է սատանայի հրեշտակներից մեկին կերպարանավորվել սուրբ Հովհաննես Ոսկեբերանի կերպարանքով ու ասել գալիք պատերազմի մասին, ինչը իրենց ղեկավարը՝ սատանան է հրահրել երկրների միջև հենց իր ծառայի՝ դիվահար Հիտլերի միջոցով։ Այնպես որ, հարգելի ընթերցող, ականջդ մի կախիր ամեն մի ճշմարտանման ստի առջև ու դյուրահավատությամբ, ավելի շուտ երեխայամտությամբ մի տրվիր դրանց, այլ մտքիդ զորությամբ և Աստծո խոսքով քննի՛ր, թե արդյոք դա Աստծո՞ւց է, ինչպես Տիրոջ առաքյալն է խորհուրդ տալիս. «Սիրելիներ, ամեն հոգու մի՛ հավատացեք, ապա հոգիները փորձեցե՛ք՝ թե արդյո՞ք Աստծուց են, քանի որ աշխարհի մեջ շատ սուտ մարգարեներ են ելել» (Ա Հովհաննես 4.1)։
Անցենք առաջ. Վանգայի հայտնի գուշակություններից է Ստալինի մահը 5 և 3 թվերի համադրությամբ, այսինքն` 1953 թվականին։
Դարձյալ հոգևոր տեսանկյունից քննելով այդ գուշակությունը, մի՞թե սատանայի այդ ծառայի՝ միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ հանդիսացող արյունարբու Ստալինի մահը դժվար է գուշակել, երբ արդեն նրան ծառայող դևերը գիտեին նրա մոտալուտ մահը։
Իսկ մարդկությանը դեռ սպասվելիք ապագայի համար գուշակել է.
2014 թ. քիմիական մի մեծ գործարանի պայթյունի պատճառով մարդիկ կստանան մաշկային ահավոր հիվանդություններ։
Երրորդ համաշխարհային պատերազմ կսկվի։
2016 թ. Եվրոպան կմեռնի։
2018 թ. նոր տիրապետող համաշխարհային կայսրություն կդառնա Չինաստանը։
2023 թ. կփոխվի երկրագնդի առանցքն ու ոչ ոք չի փրկվի։
Կարդացի՞ք, հարգելիներ, ըստ Վանգայի գուշակության, քսան տարի հետո մեզնից ոչ ոք չի փրկվելու։ ՈՒրեմն ի՞նչ, հավատալով նրան` արդեն մարդկությունը պետք է սեփական հուղարկավորությա՞նը նախապատրաստվի։
Այժմ կարդանք ուղղափառ եկեղեցու կարծիքը, քանի որ այդ կարևոր հարցում նա սխալվելու իրավունք չունի, որովհետև դրանից են կախված միլիոնավոր մարդկանց հավատքի անաղարտությունը և հոգիների փրկությունը։
Վանգան իր «վաստակած» գումարով եկեղեցի է կառուցել ու զարդարել տվել տարօրինակ սրբապատկերներով, որոնց մեջ նաև իր պատկերը կա։ Բայց մի անգամ նա խոստովանել է, որ իր հոգին ծանրացել է իր արած գուշակություններից, քանի որ ինքը համարել է, որ իր արած գուշակությունները մահացու մեղք են, ուրեմն այդ կառուցած եկեղեցին յուրօրինակ քավության միջոց կծառայի իր մեղքերի համար։ Նման չէ՞ մեղքերի ու անօրենությունների մեջ թաթախված մեծահարուստների արածներին, որոնք հափշտակած գումարներով մի եկեղեցի են կառուցել տալիս, իրենց անհանգստացնող խղճերը հանգստացնելու համար, բայց չհասկանալով, որ Աստված իրենց զղջացող սրտերի կարիքն ունի։






Ինձ երբեմն թվում է, որ սրանք հայի արյան ծարավ են. Գայանե Ներսիսյան Մեր ազգն ու երկիրն արժանի է մասնակցել մեծ մրցաշարի. Խորեն Բայրամյան Հնարավո՞ր է, որ փորձված Ալիեւը զույգ ոտքով թակարդն ընկնիՎաշինգտոնյան կատաստրոֆային կհաջորդի Փարիզյան ֆիասկոնՉի կարելի համեմատել Մխիթարյանի հետ, բայց պատասխանատվությունը մեծ է. Սպերցյան«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս8)ՉԼ. «Ռեալի» մեկնարկային կազմը` «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ՄՈՆՈՊՈԼԻԱ՝ ՎԱՏԹԱՐԱԳՈՒՅՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎԱրդյունավետ հանդիպում եմ ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ. Հնդկաստանի պաշտպանության նախարարՇնչել չէի կարողանում, խեղդվում էի արյան մեջ.Հասմիկ Խոջյանը պատմել է սարսափելի դեպքի ու հրաշքով փրկվելու մասինԱդրբեջանական բանակը կորուստ ունիԻշխանությունն իրականացնում է Թուրքիայի 30-35 տարի առաջվա ներկայացրած նախապայմանները. Սուրեն ՍարգսյանՄամայիս, պապայիս արև՝ իմ կամքով եմ Արցախի դրոշը հեռացրել ռադիոյի շենքի մոտից․ Հանրային ռոդիոյի տնօրեն Արմեն ՔոլոյանԶորի Բալայանը բոլորեց 90-ամյակը. հայտնի վիրաբույժ որդին բացառիկ մանրամասներ է պատմել տարեդարձից.ՖՈՏՈԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՍԱՄՎԵԼ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ ԿԴԱՌՆԱՐ 23 - ՏԱՐԵԿԱՆՈւկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել միայն մի ճանապարհով․ ԼավրովՔիչ առաջ Երևանյան լճից դուրս է բերվել 2 անշնչացած մարմինԱՄՆ-ում երկու հայ է ձերբակալվել շքեղ մեքենաների գողության ու վերավաճառքի մեղադրանքով Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի հետԻ՞նչ ասես, Ալլահը ձեզ պահապան. ԶԱՐՄԱՆՔՔՊ-ականները, Կառլսոն դարձած, կթռնե՞ն իրենց «Մալիշի» մոտՎտանգավոր պոպուլիզմն արտաքին քաղաքականության մեջ. Հենրիխ ԴանիելյանԱլիևը նամակներ է գրել Իրանի նախագահին և գերագույն առաջնորդինПоехали! ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱրցախցի պատգամավորը գաղտնազերծել է Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցըԱդրբեջանն ունի քաղաքական որոշում՝ ուղիղ ռազմական ճանապարհով գնալու. Տիգրան ԱբրահամյանՃիշտ զգուշավորություն էր՝ 18+ դնել ներկայացումը. Ռուսական թատրոնի նվերը՝ սիրո տոնին ընդառաջՈւկրաինան կարող է Ռուսաստան դառնալ․ ԹրամփՂարաբաղից մեզ զանգում, ասում էին` «մենք դուրս ենք գալիս, մենք ստեղ էլ չենք մնալու, բացեք սահմանը». Ալեն ՍիմոնյանԱդրբեջանի և Ռուսաստանի գործընկերությունը լավագույն դեպքում իրավիճակային եմ համարում․ ԶատուլինՀՀ արտաքին գործերի նախարարությունը պետք է Փաշինյանին ՀՀ տարածքում անցանկալի անձ հայտարարիՀայաստանի համար դժվար կլինի մշտապես պահպանել երկվեկտոր մոտեցումը. ինչ-որ փուլում Երևանը ստիպված կլինի որոշում կայացնել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. ԳալուզինԱլիևը հրամանագիր է ստորագրել «Հյուսիս-Հարավ» միջանցքով տարանցիկ երթևեկության զարգացման նպատակով ՌԴ-ի հետ համագործակցության մասին90-ամյա Զորի Բալայանը.ՖոտոԱննա Հակոբյանը հերթական սադրիչ լուսանկարն է հրապարակել՝ դիվանագետներին դասեր տվող տեքստովԻնչ ճանապարհ էլ լինի, Ադրբեջանը դա անվանելու է «միջանցք». Ալեն Սիմոնյան«ՀԵՐՈՍԱԲԱՐ ԶՈՀՎԵԼ Է ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ, ՋՐԱԿԱՆԻ ԹԵԺ ՄԱՐՏԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՏԱՆԿԻՍՏ ֊ՄԵԽԱՆԻԿ ԷԴՄՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻնչպիսի եղանակ կլինի առաջիկա օրերինԱրցախի ընկնելուց հետո ՔՊ-ականները հայտարարեցին, թե «ՀՀ-ն վերականգնեց իր սուվերենիտետը»․ Նարեկ Գալստյանը՝ Ալեն ՍիմոնյանինՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարությունըԶալուժնին Թրամփի համար կարող է ավելի հարմար ֆիգուր լինել, քան Զելենսկին․ CNNՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ Վթար է եղել․ Աշոտ Ղազարյանն իր վարած մեքենայով գլխիվայր հայտնվել է ճանապարհի մեջտեղումՀնարավոր է՝ չվերադառնա. Զելենսկիին խորհուրդ են տվել չգնալ Մյունխեն և ԱՄՆՄԱԿ-ում մատնանշել են Արևմուտքի «ընտրովի կուրությունն ու խլությունը» Ուկրաինայի հարցումՀՀ-ում բոլոր կուսակցությունները գործել են ՀՅԴ-ի գաղափարախոսության ներքո. ՓաշինյանԱնասելի հարստություններ. կենդանակերպի այս նշանները փետրվարի 11-ից շատ փող կունենանԿոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանը 63-րդ տեղում էԺամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի նշանակումը ու վճարումը կկատարվի ավտոմատ եղանակով. նախագիծԱրտոնյալ սակագներով տոմսեր կարող են ձեռք բերել նաև Երևանի հաշվառում չունեցող թոշակառուները. ավագանին որոշում ընդունեցՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top