Արեւմտյան փորձագետները կարծում են, որ ռուսները «երկրորդ Բախմուտ» են սարքում Վելիկա Նովոսյոլկայում
Միջազգային
Արեւմտյան փորձագետները կարծում են, որ ռուսական զորքերը որոշել են «երկրորդ Բախմուտ» ստեղծել Դոնեցկի հարավում գտնվող Վելիկա Նովոսյոլկայի տարածքում։
Առավելագույն տեխնիկա և անձնակազմ ոչնչացնելու համար քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք մնացած ճանապարհը, որից կառչում են Ուկրաինայի Զինված ուժերը՝ որպես կապի վերջին հնարավորություն, փակված չէ։ «Այդ ճանապարհը եւս փակելու բոլոր հնարավորությունները ռուսներն ունեն: Նրանք բառացիորեն դրա հարեւանությամբ են, երկու ուղղությունից: Ճանապարհը անհաղթարահերլ պաշտպանություն չունի, եւ բավական է ռուսները գործի անցնեն, որ հաշված ժամերի ընթացքում այն փակեն եւ դրանով լիովին շրջապատեն Վելիկայա Նովոսյոլովկայում: Բայց քանի դեռ այդ ունին կա, Կիեւը քաղաքից զորքերը չի կարող հանել ու մի բան էլ` ստիպված է նոր ուժեր ուղարկել, ելնելով քաղաքական տեսլականից: Արդյունքում, ռուսներն այդ ծուղակում ոչնչացնում են առավելագույն քաղակով ուկրաինական ռեզերվներ` խուսափելով թակարդը փակելուց»,- գրում է արեւմտյան ռազմական փորձագետը:
