Մասկի կողմից աջակցվող «Այլընտրանք Գերմանիայի համար»-ը կվերսկսի «Հյուսիսային հոսքի» աշխատանքն իշխանության գալու դեպքում
Միջազգային
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը կվերսկսի «Հյուսիսային հոսք» գազատարի աշխատանքն իշխանության գալու դեպքում:
«Մենք նորից շահագործման կհանձնենք «Հյուսիսային հոսքը»,- ասել է կուսակցության առաջնորդ Ալիսա Վեյդելը` ԱԳՀ-ի համագումարում` ներկաների ծափահարությունների ներքո:
Նա նաև բուռն ծափահարությունների արժանացավ` հայտարարելով. «Երբ մենք ղեկին լինենք, բոլոր հողմաղացները կքանդենք... Վա՜յր այս ամոթի հողմաղացները»։
ԱԳՀ-ն Վայդելին առաջադրել է որպես կանցլերի թեկնածու։ Ըստ հարցումների, այս քաղաքական ուժը Գերմանիայում զբաղեցնում է երկրորդ տեղը։ Սակայն վերջերս Իլոն Մասկը սկսել է ակտիվորեն աջակցել այս ուժին, որի արդյունքում ԱԳՀ-ի քաղաքական կշիռը կտրուկ ավելացել է, եւ միանգամայն իրատեսական է իշխանության գալու սցենարը: Առավել եւս, որ մրցակիցը լինելու է Շոլցը, որին արդեն Գերմանիան մերժել է:
Բունդեսթագի ընտրությունները տեղի կունենան փետրվարի 23-ին: