Ռուսական ուժերը վերջնականապես լիկվիդացնում են Կուրախովոյի «պարկը»
Միջազգային
Ինչպես հայտնում է ռուսական ռազմական փորձագիտական աղբյուրը, ռուսական ուժերն ակտիվորեն շարունակում են Կուրախովոյի ողջ ճակատը վերջնականապես լիկվիդացնելու օպերացիան: Կուրախովոյի պարկում ուկրաինական վերահսկողության վերջին բնակավայրերից մեկը` Յանտարնոեն գիշերային մարտերից հետո ամբողջությամբ ռուսական վերահսկողության տակ է անցել:
Ճակատի քիչ թե շատ նշանակալից վերջին բնակավայրը` Դաչնոյեն այս պահին ռուսական ակտիվ հարձակումների գոտում է:
ՄԻաժամանակ ռուսական ուժերը հյուսիսում գրոհում են Անդրեեւկա բնակավայրը, իսկ հարավից` Կոնստանտինովկա-Ուլակլի հատվածը, ինչը ֆիզիկապես կփակի օղակը Կուրախովոյի պարկի շուրջ:

