ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ՄՈՆՈՊՈԼԻԱ՝ ՎԱՏԹԱՐԱԳՈՒՅՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ Շնչել չէի կարողանում, խեղդվում էի արյան մեջ.Հասմիկ Խոջյանը պատմել է սարսափելի դեպքի ու հրաշքով փրկվելու մասին Ադրբեջանական բանակը կորուստ ունի Իշխանությունն իրականացնում է Թուրքիայի 30-35 տարի առաջվա ներկայացրած նախապայմանները. Սուրեն Սարգսյան Մամայիս, պապայիս արև՝ իմ կամքով եմ Արցախի դրոշը հեռացրել ռադիոյի շենքի մոտից․ Հանրային ռոդիոյի տնօրեն Արմեն Քոլոյան Զորի Բալայանը բոլորեց 90-ամյակը. հայտնի վիրաբույժ որդին բացառիկ մանրամասներ է պատմել տարեդարձից.ՖՈՏՈ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՍԱՄՎԵԼ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ ԿԴԱՌՆԱՐ 23 - ՏԱՐԵԿԱՆ Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել միայն մի ճանապարհով․ Լավրով Քիչ առաջ Երևանյան լճից դուրս է բերվել 2 անշնչացած մարմին ԱՄՆ-ում երկու հայ է ձերբակալվել շքեղ մեքենաների գողության ու վերավաճառքի մեղադրանքով

Դատարանը մերժեց 44 օրյա պատերազմի մասնակցին տեսակցել անչափահաս որդուն

Տեսանյութեր

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ, հունվարի 9-ին տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կառավարության շենքի ներսում քաղաքացիների բողոքի ալիքից հետո՝ քրեական վարույթներով անցնող 5 անձի գործով հերթական դատական նիստը: Ընդ որում՝ նույն քրեական վարույթով քննվում է 5 հոգու գործ, որոնք միմյանց հետ որեւէ կապ չունեն, նրանց միակ ընդհանրությունն այն է, որ իշխանության կողմից ստորագրված կապիտուլիացիոն հայտարարությունից հետո՝ իրենք եւս եղել են կառավարության շենքում հայտնված մյուս քաղաքացիների շարքերում:

Վերոնշյալ նիստի ժամանակ սույն գործով անցնող քառօրյա եւ 44 օրյա պատերազմների մասնակից Հակոբ Պէրպէրեանի պաշտպան Արսեն Բաբայանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխվի, մասնավորապես՝ երկրից դուրս գալու արգելքը փոխարինվի պատգամավորների անձնական երաշխավորությամբ, որպեսզի Հ, Պէրպէրեանը հնարավորություն ունենա տարվա մեջ մեկ-երկու անգամ մեկնել Ֆրանսիա՝ տեսակցելու անչափահաս որդուն եւ կնոջը, ով պայմանագրով աշխատում է արտերկրում: Ընդ որում՝ փաստաբանը նշեց, որ տեսակցությունները կկազմակերպվի այնպես, որպեսզի չխանգարեն դատական նիստերին: Երաշխավորությունը դատարանում պնդեցին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանն ու Մհեր Սահակյանը: Սակայն, դատարանը մերժեց:

«Ես եւ իմ գործընկեր Մհեր Սահակյանն անձնական երաշխավորություն էինք ներկայացրել, որովհետեւ Հակոբ Պէրպէրեանի նկատմամբ արդեն չորս տարի է քաղաքական հետապնդում է իրականացվում, եւ նա նույնիսկ անչափահաս երեխային տեսակցելու հնարավորություն չունի, տարվա ընթացքում ընդամենը մի քանի օր է տեսնում: Մեր անձնական երաշխավորությունն ընդամենը հերթական ապօրինի հետապնդվող քաղաքացուն իր որդու հետ տեսակցությունն ապահովելու համար էր, ինչը մեր նվազագույն պարտավորությունն էր, որ կարող էինք անել: Իրականում ես հույս ունեի, որ դատարանը չի մերժի, որովհետեւ բոլոր փաստերը, որոնք ներկայացրեց պաշտպանը եւ Հակոբ Պէրպէրեանը, համոզիչ էին եւ հիմնավոր: Եվ, ի վերջո, նա, ով կամավոր մեկնել է հայրենիքի սահմանները պաշտպանելու եւ չորս տարի է ապօրինի քրեական գործերով է անցնում, հաստատ այն մարդը չէ, ով խուսափելու է դատաքննությունից: Ավելին՝ հենց նա է շահագրգռված, որ այս գործն իր տրամաբանանական ավարտին հասցվի եւ ապացուցվի իր անմեղությունը: Եթե խուսափող լիներ, ինչո՞ւ էր գնում հայրենիք պաշտաներ, որ հետո էլ Հայաստանից փախներ ու ամբողջ կյանքում հետապնդվե՞ր: Այնպես որ, պետք էր հաշվի առնել անձի կերպարը, թե ում հետ գործ ունեն»,- «Իրավունք»-ի հետ զրույցում ասաց պատգամավոր ՔՐԻՍՏԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:

Պէրպէրեանի պաշտպան ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ էլ նշեց, որ քանի դեռ ծանոթ չէ դատարանի մերժման հիմքերի պատճառաբանական մասին, չի շտապի մեկնաբանել:

«Բայց ինձ համար մեկ բան, ամեն դեպքում, անհասկանալի մնաց: Մենք առաջարկում էինք մեղմ խափանման միջոցը փոխել ավելի խիստ խափանման միջոցով, որը պայմանավորված էր ընտանիքի հետ հանդիպելու հանգամքով, ինչը մերժվեց: Ամեն դեպքում, մենք հակված ենք պատճառաբական մասն ուսումնասիրելուց հետո՝ բողոքարկել», - ընդգծեց փաստաբանը:

Ի դեպ, մեղադրող դատախազ ԳՈՐԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ նիստի ժամանակ հայտարարեց. «Ունենք իրավիճակ, որ, այսպես ասած, ծայրաստիճան անհրաժեշտություն, շտապողականություն, որ ամբաստանյալ Պէրպէրեանը բացակայի ՀՀ-ից եւ մեկնի իր ընտանիքի մոտ, տվյալ պահին առկա չէ… »: Իսկ որոշ ժամանակ անց՝ հենց նույն նիստի ժամանակ ո՛չ ավել, ո՛չ պակաս նշեց. «Ես չեմ հիշում, որ ասել եմ մեկ բառակապակցություն կամ նախադասություն, որը վկայում էր այն մասին, թե ես ասում եմ, որ ընտանիքին տեսնելը կարեւոր կամ շտապ բան չէ, ես նման պնդում չեմ արել»:

Անդրադառնալով դատական նիստի այս դրվագին՝ Արսեն Բաբայանն «Իրավունք»-ի հետ զրույցում հավելեց. «Ես զարմանք հայտնեցի, որ հարգելի դատախազն ասաց, թե չեմ տեսնում հրատապ անհրաժեշտություն՝ ընտանիքին տեսակցելու: Այսինքն՝ եթե չորս տարվա ընթացքում ընտանիքին տարեկան ընդամենը մեկ շաբաթով է կարողացել տեսնել Հակոբ Պէրպէրեանը, ինչպե՞ս չկա հրատապություն: Հավանաբար, նպատակին հասնելու համար՝ էմոցիանալ վիճակներ իր մոտ տեղի ունեցան, բայց կարծում եմ՝ դատախազն էլ պետք է գիտակցի ընտանիքի կարեւորությունը, ինչի մասին ինքն էլ էր խոսում նիստի ժամանակ»:

Ահա այսպես, բարեկիրթ մթնոլորտում ինչ-որ ձյաձյաներ, որոնք կոչվում են մեղադրող դատախազ ու դատավոր, որոշեցին, որ փոքրիկ Դրոյի աչքն էլի ճամփին պետք է մնա ու չգտնի հարցի պատասխանը, թե իր հայրն ինչու չորս տարվա ընթացքում այդպես էլ չայցելեց իրեն: Այնուհանդերձ, Հակոբ Պէրպէրեանի պաշտպան Արսեն Բաբայանը վստահեցնում է՝ իր պաշտպանյալի արարքում հանցակազմ չկա, չորս տարի առաջ նոյեմբերի 9-ին՝ լույս 10-ի գիշերը զանգվածային անկարգություն տեղի չի ունեցել՝ վերջինիս մասնակցությամբ, ուստի՝ նա պետք է արդարացվի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ՄՈՆՈՊՈԼԻԱ՝ ՎԱՏԹԱՐԱԳՈՒՅՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎՇնչել չէի կարողանում, խեղդվում էի արյան մեջ.Հասմիկ Խոջյանը պատմել է սարսափելի դեպքի ու հրաշքով փրկվելու մասինԱդրբեջանական բանակը կորուստ ունիԻշխանությունն իրականացնում է Թուրքիայի 30-35 տարի առաջվա ներկայացրած նախապայմանները. Սուրեն ՍարգսյանՄամայիս, պապայիս արև՝ իմ կամքով եմ Արցախի դրոշը հեռացրել ռադիոյի շենքի մոտից․ Հանրային ռոդիոյի տնօրեն Արմեն ՔոլոյանԶորի Բալայանը բոլորեց 90-ամյակը. հայտնի վիրաբույժ որդին բացառիկ մանրամասներ է պատմել տարեդարձից.ՖՈՏՈԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՍԱՄՎԵԼ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ ԿԴԱՌՆԱՐ 23 - ՏԱՐԵԿԱՆՈւկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել միայն մի ճանապարհով․ ԼավրովՔիչ առաջ Երևանյան լճից դուրս է բերվել 2 անշնչացած մարմինԱՄՆ-ում երկու հայ է ձերբակալվել շքեղ մեքենաների գողության ու վերավաճառքի մեղադրանքով Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի հետԻ՞նչ ասես, Ալլահը ձեզ պահապան. ԶԱՐՄԱՆՔՔՊ-ականները, Կառլսոն դարձած, կթռնե՞ն իրենց «Մալիշի» մոտՎտանգավոր պոպուլիզմն արտաքին քաղաքականության մեջ. Հենրիխ ԴանիելյանԱլիևը նամակներ է գրել Իրանի նախագահին և գերագույն առաջնորդինПоехали! ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱրցախցի պատգամավորը գաղտնազերծել է Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցըԱդրբեջանն ունի քաղաքական որոշում՝ ուղիղ ռազմական ճանապարհով գնալու. Տիգրան ԱբրահամյանՃիշտ զգուշավորություն էր՝ 18+ դնել ներկայացումը. Ռուսական թատրոնի նվերը՝ սիրո տոնին ընդառաջՈւկրաինան կարող է Ռուսաստան դառնալ․ ԹրամփՂարաբաղից մեզ զանգում, ասում էին` «մենք դուրս ենք գալիս, մենք ստեղ էլ չենք մնալու, բացեք սահմանը». Ալեն ՍիմոնյանԱդրբեջանի և Ռուսաստանի գործընկերությունը լավագույն դեպքում իրավիճակային եմ համարում․ ԶատուլինՀՀ արտաքին գործերի նախարարությունը պետք է Փաշինյանին ՀՀ տարածքում անցանկալի անձ հայտարարիՀայաստանի համար դժվար կլինի մշտապես պահպանել երկվեկտոր մոտեցումը. ինչ-որ փուլում Երևանը ստիպված կլինի որոշում կայացնել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. ԳալուզինԱլիևը հրամանագիր է ստորագրել «Հյուսիս-Հարավ» միջանցքով տարանցիկ երթևեկության զարգացման նպատակով ՌԴ-ի հետ համագործակցության մասին90-ամյա Զորի Բալայանը.ՖոտոԱննա Հակոբյանը հերթական սադրիչ լուսանկարն է հրապարակել՝ դիվանագետներին դասեր տվող տեքստովԻնչ ճանապարհ էլ լինի, Ադրբեջանը դա անվանելու է «միջանցք». Ալեն Սիմոնյան«ՀԵՐՈՍԱԲԱՐ ԶՈՀՎԵԼ Է ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ, ՋՐԱԿԱՆԻ ԹԵԺ ՄԱՐՏԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՏԱՆԿԻՍՏ ֊ՄԵԽԱՆԻԿ ԷԴՄՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻնչպիսի եղանակ կլինի առաջիկա օրերինԱրցախի ընկնելուց հետո ՔՊ-ականները հայտարարեցին, թե «ՀՀ-ն վերականգնեց իր սուվերենիտետը»․ Նարեկ Գալստյանը՝ Ալեն ՍիմոնյանինՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարությունըԶալուժնին Թրամփի համար կարող է ավելի հարմար ֆիգուր լինել, քան Զելենսկին․ CNNՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ Վթար է եղել․ Աշոտ Ղազարյանն իր վարած մեքենայով գլխիվայր հայտնվել է ճանապարհի մեջտեղումՀնարավոր է՝ չվերադառնա. Զելենսկիին խորհուրդ են տվել չգնալ Մյունխեն և ԱՄՆՄԱԿ-ում մատնանշել են Արևմուտքի «ընտրովի կուրությունն ու խլությունը» Ուկրաինայի հարցումՀՀ-ում բոլոր կուսակցությունները գործել են ՀՅԴ-ի գաղափարախոսության ներքո. ՓաշինյանԱնասելի հարստություններ. կենդանակերպի այս նշանները փետրվարի 11-ից շատ փող կունենանԿոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանը 63-րդ տեղում էԺամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի նշանակումը ու վճարումը կկատարվի ավտոմատ եղանակով. նախագիծԱրտոնյալ սակագներով տոմսեր կարող են ձեռք բերել նաև Երևանի հաշվառում չունեցող թոշակառուները. ավագանին որոշում ընդունեցՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանըՆախագիծը ԵՄ-ին անդամակցելու մեկնարկի մասին է, ոչ թե ԵԱՏՄ-ի հետ կապերը խզելու. Արտակ ԶեյնալյանՕրվա խորհուրդ․ փետրվարի 11Քիչ հավանական եմ համարում. Սիմոնյանը՝ Մոսկվայի միջնորդական ջանքերն ընդունելու հեռանկարի մասինԴուք դուրս եկաք Ղարաբաղից, որովհետև անվտանգ չէր, չնայած կարելի էր մնալ ու պայքարել մինչև վերջ. Սիմոնյանը՝ արցախցի լրագրողինՀայաստանի ու Հնդկաստանի համատեղ ջանքերն ուղղված են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ապահովմանը. Սուրեն ՊապիկյանԲուքմեյքերների նախագիծը վարչապետի գլխավորությամբ քննարկելու ենք վաղը. ՔՊ-ական պատգամավոր Հայկ ՍարգսյանՅՈՒՆԻԲԱՆԿԸ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ԱՎԱՐՏԵՑ ՍՏՈՐԱԴԱՍ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸԻրավաքաղաքական ինչ հետևանքներ է ունենալու միջազգային հայցերից հրաժարումը. Իրավունքի մասնագետը փակագծեր է բացում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top