Մել Գիբսոն. Միգուցե ուզում են, որ Կալիֆորնիան դատարկվի՞
ՄիջազգայինՄել Գիբսոնը, ով շատ հայտնիների պես կորցրել է իր տունը Լոս Անջելեսում, նույնպես կասկածում է, որ հրդեհների հարցում շատ տարօրինակություններ կան.
«Ես գիտեմ, որ նրանք խաղում էին ջրամբարների ջրի հետ՝ ինչ-ինչ պատճառներով պաշարներ բաց թողնելով: Կալիֆոռնիան այնքան շատ խնդիրներ ունի, որ ապշեցուցիչ է: Ինչո՞ւ են դրանք ստեղծել իրենց համար: Եվ հիմա, երբ այս ամենը տեղի է ունեցել, դու ակամա սկսում ես ինքդ քեզ հարցնել` այստեղ դիտավորություն կա՞: Խենթ մտքեր են, իհարկե, բայց դրանցից փախուստ չկա։ Կա՞ դիտավորություն: Իսկ կոնկրետ ո՞րը։ Միգուցե ուզում են, որ Կալիֆորնիան դատարկվի՞։ Չգիտեմ»: