Եթե ուկրաինական ուժերը նահանջեն Կուրսկից, ապա ռուսական 60 հազարանոց խմբավորումն այնտեղից հարձակում կսկսի. Dhe Washington post
Միջազգային
Եթե ուկրաինական զինված ուժերը նահանջեն Կուրսկի շրջանից, ապա ռուսական 60 հազարանոց խմբավորումն այնտեղից լայնածավալ հարձակում կսկսի Ուկրաինայի դեմ: Այս կարծիքին է Dhe Washington post-ը:
Ըստ աղբյուրի` Ուկրաինացի պաշտոնյաները կարծում են, որ եթե իրենց զորքերը նահանջեն Կուրսկի շրջանից, «60,000 ռուս զինվորները, որոնք Կիևն ասում է, որ տեղակայված են տարածաշրջանում, կմտնեն Ուկրաինայի տարածք և կգրավեն ավելի շատ հողեր»:
Վերջերս Ուկրաինայի զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքը Կուրսկի մոտ կրճատվել է ևս 60 քառակուսի կիլոմետրով ուկրաինական նոր հարձակումից հետո։
