Ուկրաինան ստիպված է պաշտպանել Գրենլանդիան, եթե Թրամփը փորձի գրավել այն
Միջազգային
Ուկրաինան ստիպված է պաշտպանել Գրենլանդիան, եթե Թրամփը փորձի ռազմական ճանապարհով գրավել այն: Սա ֆանտաստիկայի ժանրից չէ, այլ կիևյան լրատվամիջոցների ներկայացրած փաստ:
Բանն այն է, որ մոտ մեկ տարի առաջ` 2024 թվականի փետրվարի 23-ին Դանիան և Ուկրաինան ստորագրեցին անվտանգության ոլորտում համագործակցության տասնամյա պայմանագիր: Այն պարտավորեցնում էր երկու երկրներին` օգնության հասնել միմիանց արտաքին ագրեսիայի դեպքում։
Դանիան իր պարտավորությունը կատարում է, հանուն Ուկրաինայի գործնականում ամբողջովին դատարկել է իր ռազմական պահեստները: Իսկ ահա Ուկրաինան, ըստ այդ պայմանավորվածության, եթե ԱՄՆ-ն ցանկացած կերպ ագրեսիա գործադրի Գրենլանդիայի նկատմամբ, պարտավոր է իր պայմանագրային պարտավորությունենրը կատարել Դանիայի հանդեպ, որն արդեն իսկ ԱՄՆ-ի գործողությունները դիտարկում է ագրեսիա: