Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտերի» առաջիկա հանդիպումը
Սպորտ
Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը, հայտնում է FCinter1908-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ շաբաթ օրը կայացած մարզմանը Հենրիխը ֆիզիկապես այնքան էլ լավ վիճակում չի գտնվել։ Նշվում է, որ 35-ամյա խաղացողը այսօր՝ հունվարի 11-ին բժշկական հետազոտության կենթարկվի, ինչից հետո ակումբի մարզչական և բժշկական անձնակազմը միասին որոշում կկայացնեն նրա վերաբերյալ։