«Իսկանդերը» վեր էր ածվել բալվանկայի, դրա համար էլ չգործարկվեց․Գագիկ Մելքոնյանը բացահայտում է, թե ինչու 2020թ․-ին գործի չդրվեց «Իսկանդեր» հրթիռային համակարգը Բա չիմացա՞ք. ԶԱՐՄԱՆՔ Միրզոյանը ԱԺ-ում մաստակ է բաժանում գործընկերներին Տան տղամարդը պիտի տղամարդ լինի, որ ով ուզի քո տուն չմտնի ու դուրս գա. Կարեն Հովհաննիսյան Ուրախ եմ, որ Միացյալ Նահանգներում նախկինները վերադառնում են. Արտակ Զաքարյան Այլեւս «ազգային» չի լինի. խորհրդարանն ընդունեց նախագիծը Սուրեն Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` ազատ ռեժիմով Անդոն անդրդվելի է մնացել. ԲԱՄԲԱՍԱՆՔ Մի ասեք՝ պետությունը մտնում ա մեր գրպանը, պետությունը ձերն ա, էդ ձեռքը ձերն ա, եթե զգում եք գրպանում․ Փաշինյան Թրամփը պատերազմ է հայտարարել ԼԳԲՏ գաղափարախոսությանը

Մեկ խնդրանք, հորդոր եւ ցանկություն ունեմ՝ ուղղված մեր աբխազ եղբայրներին՝ չկրկնել արցախահայության սխալը. Բալասանյան

Միջազգային

Աբ­խա­զիա­յում պե­տա­կան հե­ղաշրջ­ման կազ­մա­կեր­պիչ­նե­րը, ով­քեր դեմ էին Ռու­սաս­տա­նի հետ ներդ­րու­մա­յին հա­մա­ձայ­նագ­րի վա­վե­րաց­մա­նը եւ հա­սան դրա մերժ­մա­նը, արդ­յուն­քում եր­կի­րը կանգ­նեց­րին ոչ միայն ար­տա­հերթ նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րի, այլ «դա­տարկ տաշ­տա­կի ա­ռաջ»: ՌԴ-ն գ­րե­թե ամ­բող­ջութ­յամբ դա­դա­րեց­րել է Աբ­խա­զիա­յի ֆի­նան­սա­վո­րու­մը: Տե­ղի պե­տա­կան ​​աշ­խա­տող­նե­րը մնա­ցել են ա­ռանց աշ­խա­տա­վար­ձի, նպաս­տա­ռու­նե­րը կա­րող են ամ­բող­ջութ­յամբ կորց­նել սո­ցիա­լա­կան ա­ջակ­ցութ­յու­նը։ Ա­վե­լին՝ Աբ­խա­զիան հայտն­վել է հու­մա­նի­տար ա­ղե­տի շե­մին՝ օ­րա­կան 9-11 ժամ լույս չկար։ Աբ­խա­զիա­յում է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի մա­տա­կա­րար­ման սահ­մա­նա­փա­կում­նե­րը վե­րաց­վել են միայն Ա­մա­նո­րի օ­րը։ Իսկ հուն­վա­րի 9-ից սկսած է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի մա­տա­կա­րար­ման նոր սահ­մա­նա­փա­կում­ներ են գոր­ծում: Ըստ «Չեռ­նո­մո­րէ­ներ­գո» ըն­կե­րութ­յան հրա­պա­րա­կած ժա­մա­նա­կա­ցույ­ցի` է­լեկտ­րաէ­ներ­գիան կդա­դա­րեց­վի օ­րա­կան վեց ժա­մով, ին­չի հա­մար Աբ­խա­զիա­յի իշ­խա­նութ­յան ժա­մա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տար­նե­րը խնդրան­քով դի­մել էին Ռու­սաս­տա­նին: Այս մա­սին «Ի­րա­վունք»-ը զրու­ցել է ԵՊՀ մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի եւ դի­վա­նա­գի­տութ­յան ամ­բիո­նի դո­ցենտ, մի­ջազ­գայ­նա­գետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:

Ս­տաց­վում է, որ մի կող­մից Աբ­խա­զիան հա­կա­ռու­սա­կան «հե­ղա­փո­խութ­յուն» է փոր­ձում ա­նել՝ թմբկա­հա­րե­լով, որ ան­կախ է, մյուս կող­մից Մոսկ­վա­յից ակն­կա­լում է հո­սանք ու ֆի­նան­սա­վո­րո՞ւմ: Ի վեր­ջո, ի՞նչ է կա­տար­վում:

Ինչ կա­տար­վում է Աբ­խա­զիա­յում՝ 2024 թվա­կա­նի հոկ­տեմ­բեր-նո­յեմ­բեր ա­միս­նե­րից սկսած, ի­րոք, մտա­հո­գութ­յուն է ա­ռա­ջաց­նում, քան­զի, կար­ծես թե, կրկնվում է նույն սցե­նարը, ինչ կա­տար­վեց Ար­ցա­խում: Այ­սինքն՝ ի­րենց ձեռ­քով, կար­ծես, աբ­խազ­ներն ա­մեն ինչ ա­նում են, որ­պես­զի Աբ­խա­զիա պե­տութ­յու­նը վե­րա­նա, եւ նրա ան­կա­խութ­յունը, ըստ էութ­յան, զո­հա­բեր­վի: Տե­սեք, վեր­ջին տա­րի­նե­րին յու­րա­քանչ­յուր ա­միս մի քա­նի մի­լիոն դո­լար Ռու­սաս­տանն, ուղ­ղա­կի, տվել է Աբ­խա­զիա­յին՝ ապ­րե­լու հա­մար, եւ ո­րե­ւի­ցե են­թա­կա­ռուց­վածք աբ­խազ­նե­րը չեն զար­գաց­րել: Բայց հենց հեր­թը հա­սավ Աբ­խա­զիա­յի եւ Ռու­սաս­տա­նի մի­ջեւ տնտե­սա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան պայ­մա­նագ­րի ստո­րագր­մա­նը, ո­րով ռու­սա­կան ներդ­րող­նե­րը պետք է ար­դեն մտնեին Աբ­խա­զիա, հան­կարծ ո­րոշ շրջա­նակ­ներ հի­շե­ցին եւ ժո­ղովր­դի նուրբ զգաց­մունք­նե­րի ու նաեւ ո­րո­շա­կի օբ­յեկ­տիվ դժգո­հութ­յան ա­լի­քի վրա հարց բարձ­րաց­րին, թե այդ պայ­մա­նա­գի­րը պետք է չե­ղարկ­վի, ո­րով­հե­տեւ «պարզ­վում է», որ այն հա­կա­սում է աբ­խազ ժո­ղովր­դի շա­հե­րին, եւ դրա­նով ռու­սա­կան բիզ­նե­սը կա­րող է կլա­նել Աբ­խա­զիան: Սա, ըստ էութ­յան, չի դի­մա­նում ո­րե­ւէ քննա­դա­տութ­յան, քան­զի աբ­խազ­ներն ի­րենք տե­ւա­կան ժա­մա­նակ ու­նեին՝ պե­տութ­յու­նը զար­գաց­նե­լու եւ սե­փա­կան մի­ջոց­նե­րով ներդ­րում­ներ ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար: Ակն­հայտ է, որ այս­տեղ դրսի ու­ժեր կան, ով­քեր շա­հագրգռ­ված են Աբ­խա­զիա­յում ի­րա­վի­ճա­կի ա­պա­կա­յու­նաց­մամբ: Եվ այս­պես, դե­մոկ­րա­տա­կան ե­լույթ­նե­րով եւ ո­րո­շա­կի գոր­ծիչ­ներ, ա­ռա­ջին պլան բե­րե­լով, փոր­ձում են ի­րենց տնտե­սա­կան եւ նաեւ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան շա­հե­րը սպա­սար­կել :

— Պա­րոն Բա­լա­սան­յան, ո՞ր ար­տա­քին ու­ժե­րի մա­սին եք ակ­նար­կում, ո­րոնք շա­հագրգռ­ված են Աբ­խա­զիա­յի ա­պա­կա­յու­նաց­մամբ:

Վեր­ջին շրջա­նում մեծ աղ­մուկ բարձ­րա­ցավ` այն բա­նից հե­տո, երբ պարզ­վեց, որ աբ­խա­զա­կան ա­ռափն­յա հատ­վա­ծը գրե­թե ամ­բող­ջութ­յամբ հայ­տա­րար­վել է թուր­քա­կան տնտե­սա­կան գո­տի եւ հանձն­վել Թուր­քիա­յին: Իսկ թուր­քերն այն­տե­ղից հե­ռա­նա­լուց, ինչ­պես աբ­խազ­ներն են նշում, ան­գամ ձկնկիթ չէին թո­ղել, որ ա­փե­րի մոտ մնա, ամ­բող­ջը քշել, տա­րել էին՝ մեծ վնաս հասց­նե­լով աբ­խա­զա­կան տնտե­սութ­յա­նը ձկնարդ­յու­նա­բե­րութ­յան զար­գաց­ման տե­սանկ­յու­նից: Բայց, չգի­տես ին­չու, Աբ­խա­զիա­յում այս ա­մե­նը ո­րե­ւէ բո­ղո­քի ակ­ցիա չբարձ­րաց­րեց: Ակն­հայտ է, որ սա ար­վում է նաեւ աբ­խա­զա­կան հա­մայն­քի մի­ջո­ցով, ո­րոնց թի­վը Թուր­քիա­յում տար­բեր հաշ­վարկ­նե­րով՝ 300-500 հա­զար է: Դ­րանք այն աբ­խազ­նե­րի սե­րունդ­ներն են, ով­քեր 1877-78 թթ. վեր­ջին, ռուս-թուր­քա­կան պա­տե­րազ­մից հե­տո, ստո­րագր­ված պայ­մա­նագ­րի հա­մա­ձայն, ի­րա­վունք ստա­ցան լքել ռու­սա­կան կայս­րութ­յան սահ­ման­նե­րը եւ հաս­տատ­վել Թուր­քիա­յում: Ն­րանք մահ­մե­դա­կան աբ­խազ­ներն են: Եվ հի­մա այդ հա­մայնքն օգ­տա­գոր­ծե­լով՝ Թուր­քիան եւ նրա թի­կուն­քում կանգ­նած Ա­րեւ­մուտ­քը, փոր­ձում են այս­պես ճո­ճել Աբ­խա­զիան եւ դուրս բե­րել նրան ռու­սա­կան հսկո­ղութ­յան տա­կից:

— Ձեր գնա­հատ­մամբ՝ ի­րենց վերջ­նա­կան նպա­տա­կին հաս­նե­լու դեպ­քում՝ սա ի՞նչ հե­տե­ւանք կու­նե­նա աբ­խազ ժո­ղովր­դի հա­մար:

Սար­սա­փով եմ պատ­կե­րաց­նում: Բ­նա­կան է, որ Աբ­խա­զիա­յին նոր ան­կա­խութ­յուն չեն տա­լու: Իր ան­կա­խութ­յու­նը ե­թե ճա­նա­չող լի­նեին, ար­դեն կճա­նա­չեին: Նաեւ բնա­կան է, որ հե­տո դա կդարձ­նեն Վ­րաս­տա­նի հետ մեծ ա­ռեւտ­րի լուրջ ա­ռար­կա ՝ վեր­ջի­նից կոր­զե­լով ինչ-ինչ զի­ջում­ներ, ան­գամ Եվ­րո­պա­կան միութ­յան գոր­ծըն­թա­ցին վե­րա­դառ­նա­լու զի­ջում, դրա փո­խա­րեն՝ մի­գու­ցե մտցնե­լով Աբ­խա­զիան նույն Վ­րաս­տա­նի կազ­մի մեջ, այս ան­գամ ար­դեն աբ­խազ­նե­րի ձեռ­քով:

— Փետր­վա­րի 15-ին տե­ղի կու­նե­նա Աբ­խա­զիա­յի Հան­րա­պե­տութ­յան նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րը: Կա­րո՞ղ ենք ա­սել, որ այն, ըստ էութ­յան, լի­նե­լու է ոչ թե ներ­քին քա­ղա­քա­կան, այլ՝ ար­տա­քին վեկ­տո­րի հար­ցում կողմ­նո­րոշ­ման ընտ­րութ­յուն:

Կար­ծում եմ՝ ա­յո, այս­տեղ ներ­քին ընտ­րութ­յան հարց չկա: Գի­տեք, աբ­խազ ժո­ղո­վուր­դը մեզ հա­մար բա­րե­կամ ժո­ղո­վուրդ է, տար­բեր հաշ­վարկ­նե­րով՝ Աբ­խա­զիա­յի բնակ­չութ­յան շուրջ 30-40 տո­կոսն էթ­նիկ հա­յեր են կազ­մում, ով­քեր ժա­մա­նա­կին մա­զա­պուրծ են ե­ղել Տ­րա­պի­զո­նի ջար­դե­րից եւ տե­ղա­փոխ­վել են Աբ­խա­զիա: Մենք շնոր­հա­կալ ենք աբ­խազ ժո­ղովր­դին՝ մեր հայ­րե­նա­կից­նե­րին տեղ ու տուն տա­լու, երկ­րորդ հայ­րե­նիք դառ­նա­լու հա­մար, դրա հա­մար էլ այ­սօր սրտի ցա­վով ենք հե­տե­ւում, թե ինչ է կա­տար­վում եղ­բայ­րա­կան Աբ­խա­զիա­յում: Ուս­տի՝ ուղ­ղա­կի, մեկ խնդրանք, հոր­դոր եւ ցան­կութ­յուն ու­նեմ՝ ուղղ­ված մեր աբ­խազ եղ­բայր­նե­րին՝ չկրկնել ար­ցա­խա­հա­յութ­յան սխա­լը եւ ի­րենց ձեռ­քով չոչն­չաց­նել սե­փա­կան պե­տութ­յու­նը եւ ա­ռիթ չտալ, որ­պես­զի դրսի խա­ղա­ցող­ներն այս ի­րա­վի­ճակն օգ­տա­գոր­ծեն Աբ­խա­զիան սե­փա­կան շա­հե­րին ծա­ռա­յեց­նե­լու, հե­տո ար­դեն թշվա­ռութ­յան մեջ թող­նե­լու այդ տա­րած­քը, ո­րով­հե­տեւ այդ ժա­մա­նակ վստահ եմ, որ այ­լեւս ան­կախ պե­տութ­յուն չի լի­նե­լու, պար­զա­պես, սկու­տե­ղի վրա կա՛մ Թուր­քիա­յին, կա՛մ Վ­րաս­տա­նին է նվիր­վե­լու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






«Իսկանդերը» վեր էր ածվել բալվանկայի, դրա համար էլ չգործարկվեց․Գագիկ Մելքոնյանը բացահայտում է, թե ինչու 2020թ․-ին գործի չդրվեց «Իսկանդեր» հրթիռային համակարգը Բա չիմացա՞ք. ԶԱՐՄԱՆՔՄիրզոյանը ԱԺ-ում մաստակ է բաժանում գործընկերներինՏան տղամարդը պիտի տղամարդ լինի, որ ով ուզի քո տուն չմտնի ու դուրս գա. Կարեն ՀովհաննիսյանՈւրախ եմ, որ Միացյալ Նահանգներում նախկինները վերադառնում են. Արտակ ԶաքարյանԱյլեւս «ազգային» չի լինի. խորհրդարանն ընդունեց նախագիծըՍուրեն Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` ազատ ռեժիմովԱնդոն անդրդվելի է մնացել. ԲԱՄԲԱՍԱՆՔՄի ասեք՝ պետությունը մտնում ա մեր գրպանը, պետությունը ձերն ա, էդ ձեռքը ձերն ա, եթե զգում եք գրպանում․ ՓաշինյանԹրամփը պատերազմ է հայտարարել ԼԳԲՏ գաղափարախոսությանըՊահանջում ենք անհապաղ դադարեցնել շինծու դատավարությունը, ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին և հանել նրանց դեմ ապօրինի մեղադրանքները. «Լազարյան ակումբ»Թnւրք-ադրբեջանական զnրավարժnւթյnւններն ունեն 2 առանձնահատկություն. հեշտ է կռահել, թե ինչ են պլանավորում.Վարուժան ԳեղամյանՓաշինյանի հետ հարաբերությունները երբեք այսքան լավ չեն եղել, «սև ցուցակում» չկամ. Հայկ ՍարգսյանՏունս թալանել են, տարել են գումար, ոսկյա շղթաներ, ժամացույց, վնասը 7-8 մլն դրամ է. Հրաչյա Հակոբյան (Video)Փաշինյանը վաղը կմեկնի Դավոս. Ալիևի հետ հնարավոր հանդիպման մասին չի հաղորդվումԶելենսկին Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայի հանդեպ «ստի և անարդարության մեջ»Վթարի է ենթարկվել զինվորներ տեղափոխող «KamAZ»-ը․ կան վիրավորներ Տրանսպորտի գները կվերանայվեն․ Ավինյանը նոր թվեր է ներկայացրելԿառավարության որոշմամբ՝ «Սահակյանց ստուդիա»-յին զրկում են տարածքիցՓաշինյանը վաղը կմեկնի Դավոս. Ալիևն արդեն Դավոսում էԹրամփը պատրաստ է ձեռք բերել Մասկի TikTok-ըՔանի միլիոն մարդ է դիտել Թրամփի երդմնակալության արարողությունը. NielsenԷդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստԹրամփը ներողություն է պահանջում Սուրբ Պետրոս և Պողոս տաճարի եպիսկոպոսիցՄահացել է երգիչ Աբրահամ Ռուսսոյի մայրը. նա ապրում էր ԵրեւանումԻրաքը օրինականացնում է մանկահասակ ամուսնությունները․ APՍերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Արցախը հայկական էր, և այնտեղ ապրում էին հայերՄարդ էլ էնքան վատ մարդ լինի, որ նույնիսկ Նիկոլի ՔՊ-ն պաշտոն չտա․ ԱթանեսյանԱրցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարությունը տնային կալանքը կկրի Արցախո՞ւմ (տեսանյութ)Բանավեճի եմ հրավիրում իշխանականներին՝ հայտարարագրման համակարգի թեմայով․ ԱռաքելյանԱրայիկ Հարությունյանը նոր պաշտոն ունիԲրիտանիան հորդորում է զերծ մնալ արևելյան սահմանից 5 կմ հեռավորության վրա ճանապարհորդություններիցԻնչ նոր բացահայտում է արել ՔՊ-ն ԲԴԽ անդամի թեկնածուի մասին. Ալեքսանդր Սիրունյանի հրաժարվելու պատճառըԳազ չի լինիԻսրայելն առաջարկել է ռուսական արտադրության զենք փոխանցել ՈւկրաինայինԹրամփը նոր պատժամիջոցներ կարող է սահմանել Ռուսաստանի դեմ (տեսանյութ)ՔՊ-ում ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանը հանել է իր թեկնածությունըԹրամփը պատրաստ է հանդիպման Պուտինի հետ «ցանկացած ժամանակ, երբ նա ցանկանա»ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակումSkynet. Թրամփը հսկայական գումար՝ կես տրիլիոն դոլար է հատկացրել արհեստական ​​ինտելեկտի զարգացման համարՔՊ-ական Ծովինար Վարդանյանը հազիվ էր զսպում ծիծաղն ԱԺ ամբիոնիցԱՄՆ 22 նահանգ հայտ է ներկայացրել Թրամփի դեմՄինչև 300.000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չենՖրանսիան Ասադի ձերբակալության օրդեր է արձակելԹուրքիայում համազգային սուգ է հայտարարվելԱյս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է․ ԱբրահամյանԼՂ-ում մնացած մեքենաների համար տերերը չպետք է գույքահարկ վճարեն. Ա. ԽաչատրյանՋուր չի լինելուՏարադրամի փոխարժեքները հունվարի 22-ինԱստղագուշակ՝ հունվարի 22-ի համար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top