Մեկը լիներ մեզ կարեկցեր. Գայա Արզումանյան
ՄշակութայինԵրգչուհի Գայա Արզումանյանն Ինստագրամի իր էջի սթորի բաժնում անդրադարձել է Կալֆորնիայում մոլեգնող անտառային հրդեհներին։
«Գուցե վատա ա, բայց Արցախից հետո ես մի տեսակ անտարբեր եմ աշխարհում կատարվող արհավիրքների նկատմամբ։ 2023 թվի սեպտեմբերից հետո առավել եւս։ Մեր գլխին եկածից ու քար լռությունից հետո մի տեսակ չի ստացվում կարեկցել ոչ մեկին։ Մեկը լիներ մեզ կարեկցեր․․․ Մարդասիրությունը լավ բան է, բայց, երբ այն միանում ու անջատվում է քաղաքական ռուբիլնիկից, դա արդեն դադարում է զուտ հումանիզմ լինել»- գրել է Գայա Արզումանյանը:։