Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը կժամանի Հայաստան
Միջազգային![Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը կժամանի Հայաստան](/timthumb.php?src=disc/10-01-25/c6a308b611e45670213ccca57cfbf8c0.jpg&w=780)
ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել․
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.
1. Կազմակերպել 2025 թվականի հունվարի 12-15-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:
2. Ազգային ժողովի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ ԲԱԲԱՅԱՆԻՆ՝ ընդունել պատվիրակությանը:
3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին: