"Յան" հյութերի հիմնական պիտակի վրա չկա անգամ մեկ հայերեն տառ
Սպառողի անկյունՅԱՆ հյութերի հիմնական պիտակի վրա չկա անգամ մեկ հայերեն տառ: Սա լեզվի մասին օրենքի կոպիտ խախտում է: Շշի ետեւում մանր տառերով հայերեն գրված է, սակայն նույն տառաչափով եւ նույն տեղում ինչ ղազախերեն ու ղրղզերեն:
Երեւի "Յան"ի տերերին թվում է, որ անգլերեն ու ռուսերեն գրելու դեպքում նրանք յանի թե իրենց հյութերի մակարդակը բարձրացնում են։
Հիմա սրանց թվում է, որ սեփական ազգայինը ուրանալիս նրանց հեղինակությունը կաճի, սակայն իրականում ոչ ոք չի հարգում այսպիսի օտարամոլությունը:
Ընդհանրապես, հայկական բիզնեսի, որպես կանոն, ապազգային լինելը եւ իշխանության անձնական պահանջները բավարարելու ձգտումները ոչ պակաս են խաթարում մեր պետության հիմքերը, քան նույն իշխանության հակահայկական գործունեությունը։