Հայտնի են 2024թվականի «Իզմիրլյան» բկ-ի լավագույն Հիպոկրատի նվիրյալները. ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՏեսանյութերԻրավունք TV-ով հեռարձակվող «Բժշկի մոտ» հաղորդաշարը շարունակելով իր լավագույն ավանդույթները, այս տարի եւս հաշվի առնելով բազմահազար հետեւորդների կարծիքները, ամփոփելով նախորդ` 2024 թվականը, ստացել է բազում զանգեր խմբագրություն եւ ընտրել է տարվա ընթացքում իրենց գործունեությամբ աչքի ընկած լավագույն մասնագետներին: Եվ այսպես, ըստ «Իրավունք TV»-ի բազմահազար հետեւորդների քվեարկության 2024 թվակին տարվա լավագույն բժիշկներ են ճանաչվել «Իզմիրլյան» բկ-ի մի շարք նվիրյալներ։
Ըստ այդմ.
Տրվում է «Իզմիրլյան» ԲԿ-ի նյարդաբանական ծառայության ղեկավար ՎԱՐԴԱՆ ԽԱՉԻՅԱՆԻՆ «Իրավունք TV» յութուբյան ալիքի բազմահազար հետեւորդների կողմից 2024թ.-ի լավագույն Հիպոկրատի նվիրյալ ճանաչվելու կապակցությամբ։
Տրվում է «Իզմիրլյան» ԲԿ-ի բժիշկ-վիրաբույժ ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ տարվա բացառիկ պրոֆեսիոնալ հատկություններով օժտված Վիրաբույժ ճանաչվելու կապակցությամբ։
Տրվում է «Իզմիրլյան» բկ-ի Կոնսուլտացիոն-ախտորոշիչ բաժանմունքի վարիչ ՏԱԹԵՒԻԿ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ տարվա բարեխիղճ բժիշկ ճանաչվելու կապակցությամբ։
Տրվում է «Իզմիրլյան» ԲԿ-ի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ 24/7 գրաֆիկով անձնուրած աշխատանքի եւ նվիումի համար։