Հասունանում է, Թրամփի տերմինաբանությամբ, շատ լավ գործարք` Ուկրաինան Գրենլանդիայի դիմաց. Ուկրաինական աղբյուր
ՄիջազգայինՈւկրաինական աղբյուրը գրում է.
«Մեր աղբյուրը հայտնում է, որ Կիևի համար ամեն ինչ ընթանում է վատագույն սցենարով։
Այսպես, թեեւ Եվրոպայից մեծ-մոծ խոստումներ են գալիս, որ ԱՄՆ-ի կողմից աջակցության դադարեցման դեպքում ԵՄ-ն իր վրա կվերցնի Կիեւի հետագա ֆինանսավորում-զինման պատասխանատվությունը, սակայն, ինչպես ցույց են տալիս վերջին զարգացումները, դրա հետ դժվար է առանձնապես հույսեր կապել:
Մակրոնն ու Սթարմերը իրենց անձնական հանդիպման ժամանակ համաձայնության չեն եկել Կիևի աջակցության իրական «թվերի» շուրջ։ Տպավորություն այս է` խոսեցինեւ եւ գնացին իրենց ճանապարհով:
Արդյունքում, Բրիտանիան թեեւ ուկրաինական պատերազմը շարունակելու առաջամարտիկն է, սակայն փորձում է ամեն կերպ ողջ ֆինանսական պատասխանատվությունը թողնել Եվրոպայի վրա: Այն պարզ պատճառով, որ Ստրամերը ոչինչ չի կարող տալ, քանի որ հենց Բրիտանիայում ամեն ինչ վատ է բանակի, զենքի և տնտեսության հետ կապված, և Իլոն Մասկը հրապարակային խաղ է սկսել նրա դեմ։
Մակրոնը նույնպես լավագույն դիրքում չէ, քանի որ նրա վարկանիշն իջել է գրեթե մինչև հատակ, իսկ ընդդիմությունը թափ է հավաքում, գումարած՝ Ֆրանսիայում աճում է նաև սոցիալ-տնտեսական ճգնաժամը։ Նման պայմաններում Կիևին նոր «դրամական բարիքներ» հատկացնելը նման է սեփական վարկանիշի գլխին հարվածելուն։
Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա Շոլցը նախօրեին սառեցրեց այն 3 միլիարդ դոլարի օգնությունը, որը փորձում էին առաջ տանել Գերմանիայի ԱԳ եւ Պաշտպանության նախարարները: Պատճառն առավել քան պարզ է. Գերմանիայի ներկա ֆինանսատնտեսական վիճակում Ուկրաինային տրված ամեն մի ավելորդ եվրոն հերթական ծանր հարվածն է Շոլցի վարկանիշին, եւ այն դեպքում, երբ նրա դեմ առաջիկա ընտրություններում բացահայտ աշխատում է Թրամփի թիմը, այն էլ` ի դեմս Իլոն Մասկի:
Արդյունքում, եվրոպական երեք առաջատարների հետ հույսեր կապել պետք չէ: ԵՄ-ն միգուցե իր հաշվին որոշ ֆինանսավորում տա: Միայն թե դա զենք չէ. զենքի հարցը կապված է եվրոպական կոնկրետ երկրներից, որոնք, կրկնենք, արդեն սպառազինության այն կրիտիկական ցածր մակարդակի վրա են, որ լորջ մատակարարումներ իրականացնել պարզապես ի զորու չեն:
Արդյունքում, ամեն ինչ կախված է մնում ԱՄՆ-ից, որն իր խաղի պայմաններն է առաջ տանելու Թրամփի երդմնակալությունից հետո: Նշանակում է` եթե այդ խաղը չկառուցվի Կիեւին զինելու օգտին, ապա վերջակետը դրանով կդրվի: Իսկ ահա Թրամփը, որ մեծագույն լրջությամբ է կենտրոնացել առնվազն Գրենլանդիան վերցնելու վրա: Մինչդեռ այդ հարցում ամենալուրջ խոչնդոտը կարող է դառնալ ոչ թե Եվրոպան, մասնավորապես` Դանիան իր 17 հազաարնոց բանակով եւ Ուկրաինայի պատճառով զրոյացած ռազմական պարկով, այլ` Ռուսաստանն իր վեց հազար միջուկային մարտագլխիկով: Եվ ամեն ինչ խոսում է այն մասին, որ հասունանում է Թրամփի տերմինաբանությամբ` շատ լավ գործարք` Ուկրաինան Գրենլանդիայի դիմաց: Գումարած հաճելի բոնուս` Թրամփի ներդրումները ռուսական հյուսիսայի ծովային ենթակառույցներում»: