2025-ի կեսերին Հայաստանում ևս մեկ գերհամակարգիչ կգործարկվի՝ Nvidia-ի հիմքի վրա
Հասարակություն2025 թվականի կեսերին Հայաստանում կգործարկվի ևս մեկ գերհամակարգիչ «Nvidia»-ի հիմքի վրա։ Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
Հայկական տարբեր հետազոտական կենտրոններ և ընկերություններ ընդհանուր առմամբ ավելի քան 20 հայտ են ուղարկել արդեն գործող ֆրանսիական գերհամակարգչի օգտագործման համար, որը «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ փոխանցվել է Երևանի ինժեներական քաղաքին:
Մխիթար Հայրապետյանը տեղեկացրեց, որ այժմ բանակցություններ են ընթանում «Nvidia»-ի հետ համագործակցության համար, արդեն ձեռք են բերվել մի շարք բաղադրիչներ, ինչը թույլ է տալիս տարվա կեսին ակնկալել նոր գերհամակարգչի գործարկում:
Ամենայն հավանականությամբ այն կտեղակայվի Երևանի պետական համալսարանում։ Մշակողների թիմերն արդեն հայտեր են ուղարկում դրանով աշխատելու համար։
Հիշեցնենք` 2024 թվականի մայիսին ՀՀ-ում գերհամակարգչային ազգային կենտրոն բացվեց։
Նշենք, որ Երևանի ինժեներական քաղաքը դեռ մինչև վերջ չի կառուցվել, սակայն դրա կառուցված մասում արդեն ավելի քան 20 ընկերություն է տեղակայվել: Նոր մասում կտեղակայվեն գերհամակարգչային կենտրոնը, ինչպես նաև լաբորատորիաներ, որտեղ կուսումնասիրվեն արդյունաբերության համար հեռանկարային խնդիրները։ Գերհամակարգիչն ավելի վաղ Հայաստան էր բերվել Ֆրանսիայից։