Քարթերի հուղարկավորությունն իրար կողք նստեցրեց ԱՄՆ նախկին եւ ապագա նախագահներին (Տեսանյութ)
ՄիջազգայինՆախկին նախագահ Ջիմի Քարթերի հուղարկավորությունն իրար կողք նստեցրեց ԱՄՆ նախկին եւ ապագա նախագահներին:
Հեռացող Բայդենն այստեղ էլ իրենց ցույց տվեց` ննջելով Ջիմի Քարթերի հուղարկավորության արարողության ժամանակ։
Նրա թիկունքում Բիլլ եւ նախագահական երազանքներին չհասած Հիլարի Քլինթոններն են, ակնհայտորեն ձանձրացող տեսքով: Բայցենից ձախ նորից չկայացած նախագահ Հարիսն է, ով վերջին ժամանակներս կորցրել է ամեն ինչի վրա ծիծաղոլու իր հատկությունը` դառնալով ծայրահեղ մռայլ. երեւի պարտության հետեւանքն է:
Քիչ այն կողմ ոխերիմ թշնամիներն են` Օբաման եւ Թրամփը: Առիթը չկորցնելով, նրանք ակտիվորեն ինչ-որ բան են քննարկում:
